040.0523.220515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2015 թվականի N 523-Ն
«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հուշագրի, լիցենզավորման պայմանագրերի և կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
2. Լիազորել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համագործակցության հուշագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ստորագրել լիցենզավորման պայմանագրերը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ստորագրել կառավարության անվտանգության ծրագրի պայմանագիրը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հուշագրի և պայմանագրերի վերջնական տեքստերը, նախքան «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրելը, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 603,750.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), ինչպես նաև 2016 և 2017 թվականների պետական բյուջեներում նախատեսել տարեկան 1,180.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` նույն նպատակի իրագործման համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
7. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերումը և ներկայացված հայտերի համաձայն դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անունից հանձնարարության պայմանագրի հիման վրա իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` հանձնակատար).
2) հանձնակատարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարը հավասար է սույն որոշման N 3 հավելվածով ամրագրված առավելագույն գների և Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերման փաստացի գների տարբերությանը:
8. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` այսուհետ համակարգիչների գնումների ընթացքում բացառել համակարգչային սարքավորումների հետ մեկտեղ սույն որոշման N 3 հավելվածում նշված համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների գնումը` բացառությամբ դրանց պահանջվող չափաքանակների սպառված լինելու դեպքերի:
9. Համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների պահանջվող չափաքանակների վերաբերյալ հայտերի ստացումը ու դրանց բավարարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված կարգով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի մայիսի 21-ի
N 523-Ն որոշման
«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Լիցենզիոն |Նկարագիրն ըստ |Մեկ միավորի |Լիզենզա- |Ընդհանուր |
|ծրագրային |«Մայքրոսոֆթ» |արժեքն ԱՄՆ-ի|վորված |արժեքն |
|փաթեթի |ընկերության դասակարգչի|դոլարով |փաթեթների|ԱՄՆ-ի |
|տեսակն ըստ | |(ներառյալ |քանակները|դոլարով |
|«Մայքրոսոֆթ»| |ԱԱՀ-ն) | |(ներառյալ |
|ընկերության | | | |ԱԱՀ-ն) |
|դասակարգչի | | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|FQC-08150 |WINDOWS 8.1 |$224.40 |2000 |$448,800 |
| |PROFESSIONAL GGWA | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|021-08255 |OFFICESTD ALNG LICSAPK|$468.00 |2000 |$936,000 |
| |MVL PLTFRM | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|W06-01066 |CORECAL ALNG LICSAPK |$255.60 |2000 |$511,200 |
| |MVL PLTFRM USRCAL | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|CW2-00309 |WINENTFORSA ALNG |$185.04 |2000 |$370,080 |
| |UPGRDSAPK MVL PLTFRM | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|021-05331 |OFFICESTD ALNG LICSAPK|$550.80 |1953 |$1,075,712|
| |MVL | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|P73-05897 |WINSVRSTD ALNG LICSAPK|$1,436.40 |60 |$86,184 |
| |MVL 2PROC | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|312-02177 |EXCHGSVRSTD ALNG |$1,152.00 |17 |$19,584 |
| |LICSAPK MVL | | | |
|_____________________________________________________________________|
|Ծանուցում` ստորև նշված ծրագրային փաթեթները կարող են տրամադրվել միայն|
|Հայաստանի Հանրապետությունում գործող տարրական, միջին և ավագ |
|դպրոցներին |
|_____________________________________________________________________|
|79P-03845 |OFFICEPROPLUS ALNG |$8.82 |18000 |$158,760 |
| |LICSAPK MVL | | | |
| |PTNRSINLRNING | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|CW2-00280 |WINENTFORSA ALNG |$0.01 |18000 |$180 |
| |UPGRDSAPK MVL | | | |
| |PTNRSINLRNING | | | |
|____________|______________________|____________|_________|__________|
|- |OFFICE 365 E1 |$0.01 |18000 |$180 |
| |(EXCHANGE, SHP, | | | |
| |OFFICE, LYNC ONLINE) | | | |
| |FOR THE WHOLE COUNTRY | | | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 25.05.17 թիվ 561-Ն որոշում)