Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈ ...

 

 

040.0311.040413

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2013 թվականի N 311-Ա

 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել ընկերության տնօրենների խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը` ներառյալ խորհրդի իրավասությունների սահմանումը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի ապրիլի 4-ի

N 311-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ քաղաքաշինության նախարար

 

    Հ. Դավթյան         - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Գասպարյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետի տեղակալ

 

    Ա. Գաբրիելյան      - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական

                         վարչության պետ

 

    Մ. Քյուրքչյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական

                         ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                         տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 27.03.14 թիվ 327-Ա, 21.08.14 թիվ 874-Ա, 30.06.16 թիվ 687-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2013
N 311-Ա
Որոշում