Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 81 ՈՐՈՇՄԱ ...

 

 

041.0124.150201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2001 թվականի N 124

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 81 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրություններն ու կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 81 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության`

10-րդ կետի երկրորդ պարբերությունում «նրա» բառը փոխարինել «նրանց» բառով.

11-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության, վարչության և դեպարտամենտների կանոնադրությունները, դրանց կենտրոնական ապարատների կառուցվածքները, աշխատողների և խորհուրդների անդամների թիվը, նախարարության կոլեգիայի անհատական կազմը».

i

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրության`

9-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` վարչության գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար».

i

13-րդ կետի «գ» ենթակետից հանել «համաձայնեցնել» բառը, իսկ «հետո» բառը փոխարինել «միջոցով» բառով.

14-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը` վարչության պետի ներկայացմամբ»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.2001
N 124
Որոշում