Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0194.020312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2012 թվականի N 194-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև իրացված տարածքի նախկին բնակիչների 2 ներկայացուցիչ, ովքեր ընտրվում են իրավատերերի մեծամասնության կողմից, վեճի դեպքում ներկայացուցչին ընտրում է հանձնաժողովը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2012 թվականի մարտի 2-ի

N 194-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման

նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար

(համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 03.02.15 թիվ 67-Ա, 23.03.16 թիվ 191-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2012
N 194-Ա
Որոշում