Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0178.080715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2015 թվականի N 178-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով`

ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից N 60 լիցենզիայով սահմանված պարտավորության կատարման մասին» N 13-Ն որոշումը,

բ) «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի մարտի 9-ի N 076/15-Ս11 գրությունը, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի (այսուհետ` Լիցենզիա) 5.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.5 Լիցենզավորված անձը պարտավոր է`

1) Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» N 202-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանների հավելվածով սահմանված ցուցակում (այսուհետ` Ցուցակ) նշված բնակավայրերում անլար տեխնոլոգիայի կիրառմամբ արդիականացնել կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ.

2) Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը արդիականացնել կամ փոխարինել այլ տեխնոլոգիական լուծումներով Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ` Ցուցակում նշված բնակավայրերի) կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը` հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:»:

i

2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել Լիցենզիայի 5.5 կետի 2-րդ ենթակետով սահմանված բնակավայրերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերի արդիականացմամբ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու նպատակով ներդրվող լարային կամ անլար տեխնոլոգիաների ընտրության համար ներգրավված անկախ խորհրդատուի վերլուծության հիման վրա մշակված առաջարկություն:

(2-րդ կետը փոփ. 12.08.15 թիվ 276-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
19.06.2015
N 178-Ն
Որոշում