Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐ ...

18.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.01.2002  -ից մինչեւ   18.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 29.07.04 թիվ 1164-Ն որոշում)

i

040.0058.290101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2001 թվականի N 58

 

i

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների 1-ին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետերն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է):

(2-րդ կետը խմբ. 07.01.02 թիվ 3 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հինգօրյա ժամկետում` շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման համար գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին» N 657 որոշումը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունվարի 7-ի N 3 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(կարգը խմբ. 07.01.02 թիվ 3 որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերություններն ու շահումով խաղի կազմակերպման և խաղատան կազմակերպման լիցենզիաների ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են):

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են`

ա) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպական-իրավական ձևը,

բ) գործունեության իրականացման վայրը,

գ) իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի),

դ) հայցվող լիցենզիայի տեսակը (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման),

ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանք խաղասրահի տարածքում նշված համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,

գ) խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք խաղասրահի` Երևան քաղաքի և մարզային կենտրոնների վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության մասին,

ե) խաղային սարքավորումների և խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները,

զ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,

է) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հայտատուի պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,

ը) շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, հաստատված հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից: Կանոնակարգում պետք է արտացոլվեն`

հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,

գործունեության իրականացման վայրը,

իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի) և քանակը,

շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) գինը,

խաղի անցկացման կարգը,

շահումի տարբերակները,

շահումների վճարման վայրը,

խաղացողների իրավունքները և պարտականությունները,

կազմակերպչի իրավունքները և պարտականությունները,

վեճերի լուծման կարգը:

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում նշանակում է քննարկում` հայտատուին առնվազն 7 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

6. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախքան դրա կիրառումը դիմում է լիազոր մարմին` դրանք համաձայնեցնելու համար` փոփոխությունները ներկայացնելով երկու օրինակից:

7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչին:

8. Եթե լիազոր մարմինն ընդունել է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ներկայացված հայտը վերապահումով բավարարելու մասին որոշում, ապա հայտատուն պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո տաս օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը հինգօրյա ժամկետում հայտատուին տրամադրում է շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման ու անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության 1 օրինակը:

9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե`

ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները,

բ) փոփոխությունների կատարումը կվտանգի խաղացողների շահերը:

10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և իրավական հիմքերը:

11. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչն իր հիմնադիր փաստաթղթում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում 1-ամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին` ներկայացնելով փոփոխությունները կամ լրացումները:

 

Ձև 1

-----

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի 200 թվականի

                                   ------------- -ի ----- -ի N    հրամանով

                                   Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                                         էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                                   _______________________________________

                                                    Կ.Տ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

    Գրանցման համարը ----------     ՇԽ-

    Կազմակերպության անվանումը      -------------------------------

Կազմակերպության գտնվելու

    վայրը                          -------------------------------

Գործունեության իրականացման

    վայրը                          -------------------------------

    Տրված է ------------------     ---- ------------ -ի 200-թ.

    Գործողության ժամկետը -----     անժամկետ

 

Ձև 2

-----

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի 200 թվականի

                                   ------------- -ի ----- -ի N    հրամանով

                                   Հայաստանի Հանրապետության ֆինանսների և

                                         էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                                   _______________________________________

                                                    Կ.Տ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

    Գրանցման համարը -------------          ԽՏ-

Կազմակերպության անվանումը --------------------------------------

Կազմակերպության գտնվելու վայրը ---------------------------------

Գործունեության իրականացման վայրը -------------------------------

Տրված է ------------------ ---- ------------ -ի 200 թ.

    Գործողության ժամկետը -------     անժամկետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2001
N 58
Որոշում