(ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-491-Ն օրենք)
i
010.0140.160101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 26. Իրավաբանական անձանց շինությունների և ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման առանձնահատկությունները`
1. Իրավաբանական անձինք շինությունների մասով 2000-2001 թվականների գույքահարկը հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից:
2. Իրավաբանական անձինք շինությունների 2000 թվականի գույքահարկի եռամսյակային հաշվարկներ չեն ներկայացնում և վճարումներ չեն կատարում, այլ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 18 հոդվածներով սահմանված ժամկետներում ներկայացնում են միայն տարեկան հաշվարկներ և վճարում են տարեկան հարկ:
3. Ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2001 թվականների տարեկան գույքահարկը կազմում է`
ա) մետաղական շինությունների համար` երեք հազար դրամ.
բ) այլ հասարակական ու արտադրական նշանակության շինությունների համար` տասը հազար դրամ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 27 հոդվածը:
i
16 հունվարի 2001 թ.
ՀՕ-140