040.0666.231000
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 666
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների ու գերատեսչությունների կողմից բանակցությունների վարման և Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի կնքման, հաստատման, գրանցման, կատարման ու չեղյալ հայտարարման կարգը, Հայաստանի Հանրապետության միջազգային միջկառավարական պայմանագրերի շուրջ բանակցությունների վարման, կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 516 որոշումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 28-ի «Միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները և համաձայնագրերը վավերացման կամ միացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու մասին» N 55 որոշումը.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման գործընթացը կարգավորելու մասին» N 43 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: