Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 180

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգում

փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը

որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 141 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 9-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Դրամարկղային ելքի օրդերով կամ վճարման տեղեկագրով դրամ վճարելիս գանձապահը պահանջում է ներկայացնել ստացողի անձը հաստատող փաստաթուղթ (4), իսկ տվյալ կազմակերպության աշխատողների համար` կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթուղթ: Կազմակերպությունում չաշխատող անձանց դրամ տալու ժամանակ գանձապահը պարտավոր է գրանցել անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել: Դրամի ստացումը պետք է հաստատվի այն անձի ստորագրությամբ, որի անունով դուրս է գրվել դրամը: Ստորագրությունը կատարվում է գրիչով` նշելով ստացվող գումարի չափը (դրամը կամ համապատասխան արտարժույթը բառերով):

Դրամը տեղեկագրով ստանալու դեպքում գումարը բառերով չի գրվում»:

բ) 12-րդ կետը սկսել «Կազմակերպության» բառով:

i

գ) 17-րդ կետի վերջին պարբերության մեջ «ձեռնարկության» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:

դ) 20-րդ կետում «գանձվում է գանձապահից» բառերից առաջ ավելացնել

i

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
20.10.1995
N 180
Որոշում