040.0575.160900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2000 թվականի N 575
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ
ա) Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը վերադաս պետական մարմին են ներկայացնում իրենց գործունեության արդյունքում առաջացած Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքերի մասին ամսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով.
բ) պետական մարմիններն ամփոփում են ներկայացված հաշվետվությունները` դրանցում ներառելով նաև տվյալ պետական մարմնի համար կազմված հաշվետվությունը, և մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 27-ը դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել սույն որոշմամբ նախատեսված հաշվետվության ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: