040.0557.130900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 557
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ, որոնց կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների, ներքին գործերի տարածաշրջանային բաժինների անչափահասների գծով տեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները».
i
բ) որոշման 5-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Անապահովության սահմանային մեծության միավորից ցածր անապահովության միավոր ձեռք բերած զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար` աղքատության ընտանեկան նպաստի գումարի չափով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից: