040.0544.020900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2000 թվականի N 544
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունները:
2. Մինչև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման և սպառողների իրավունքների պաշտպանության իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված տեսչությունների լուծարման գործընթացը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու և աշխատանքից ազատման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 45 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 2-ից: