Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2000  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)

010.0074.270700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎճԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տեքստը «ձեռներեց» բառից հետո լրացնել «(ձեռնարկատեր)» բառով (համապատասխան հոլովներով և թվերով):

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ` աշխատավարձի) նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 5000 դրամից, և ոչ ավելի`

ա) մինչև 200 հազար դրամ աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամից.

բ) 200 հազար դրամից ավելի աշխատավարձի տիրույթում` 20 հազար դրամին գումարած աշխատավարձի 200 հազար դրամը գերազանցող մասի 28 տոկոսը, բայց ոչ ավելի 30 հազար դրամից:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6 հոդվածի վեցերորդ կետում`

i

ա) «պակաս ցույց տալու» կրկնվող բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով`

«Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձևակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների տասներկուապատիկն է:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9 հոդվածում`

 

i

ա) «ա» ենթակետը «վճարման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

27 հուլիսի 2000թ.

ՀՕ-74

 

 

pin
ՀՀ 06.07.2000
N ՀՕ-74 օրենք