040.0305.140600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2000 թվականի N 305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 17-ի N 240 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն ու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված կարգի 5, 6, 12, 13, 17, 18, 23, 24, 25, 26, 28, 38, և 40-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 14-ից: