(ուժը կորցրել է 01.11.01 թիվ 774 որոշում)
i
041.0299.300500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2000 թվականի N 299
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 84 որոշմանը համապատասխան`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
ա) «25. ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 183 3 -» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 210 3 1».
բ) 26-րդ տողում «ՀՀ սեփականաշնորհման նախարարության» բառերը փոխարինել «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշման 1-ին կետը` նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հաստատված
ՀՀ վարչապետի 2000 թ.
մայիսի 30-ի N 299 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի
կառավարման նախարարության կենտրոնական ապարատի
Նախարարի աշխատակազմ
Պետական գույքի կառավարման քաղաքականության գլխավոր վարչություն
Պետական գույքի հաշվառման վարչություն
Պետական բաժնեմասի կառավարման գլխավոր վարչություն
Բնական ռեսուրսների կառավարման վարչություն
Անշարժ գույքի տնօրինման և օգտագործման վարչություն
Գնահատման վարչություն
Մասնավորեցման գլխավոր վարչություն
Սնանկացման և լուծարման վարչություն
Որակավորման և լիցենզավորման վարչություն
Ամփոփ վերլուծությունների վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի և լրատվության վարչություն
Առաջին բաժին