Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ...

25.07.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.01.1997  -ից մինչեւ   25.07.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 18.06.09 թիվ 70-Ն հրաման)

i

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ
1995 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 59 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ  Ա  Ր  Գ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության լիցենզավորման մասին կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ կառավարության 1991 թ. մարտի 5-ի թիվ 161, հունիսի 20-ի 415 որոշումների և հետագայում դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումներին համաձայն:

1.2. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության այն տեսակները, որոնք թվարկված չեն սույն կարգում, լիցենզավորման ենթակա չեն և իրականացվում են առանց թույլտվության (լիցենզավորման):

 

Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության տեսակների

համար լիցենզիաներ տրվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի

կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին: *

 

1.3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և սույն կարգի համաձայն լիցենզավորված ձեռնարկությունների կողմից առանձնացված ստորաբաժանումների ստեղծման դեպքում` նույնատիպ գործունեության նոր լիցենզիա չի պահանջվում:

 

Օտարերկրյա ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում` օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության իրականացման նպատակով, ստեղծվող առանձնացված ստորաբաժանումները ենթակա են լիցենզավորման սույն կարգի համաձայն` անկախ նրանց պետական գրանցում ստացած երկրում գործունեության տվյալ տեսակով լիցենզավորման կարգից:

 

Այն դեպքում, երբ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի լիցենզավորվող

գործունեությունը իրականացվում է տարբեր վայրերում, տրվում է հիմնական

լիցենզիայի վավերացված կրկնօրինակները, դրանցում նշելով գործունեության

իրականացման հասցեները: Լիցենզիաների կրկնօրինակները տրվում են սույն

կարգի հիմնական լիցենզիայի համար սահմանված կարգով: Տարբեր վայրերում

առանց հիմնական լիցենզիայի կրկնօրինակների գործունեություն իրականացնելու,

ինչպես նաև լիցենզիայի պայմանների խախտման դեպքում հիմնական լիցենզիան

ենթակա է ետ վերցման: *

 

1.4. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց կողմից նոր ձեռնարկությունների ստեղծման դեպքում` տրվում է նախնական լիցենզիա ՀՀ Ձեռնարկությունների Պետական ռեգիստրում գրանցվելու համար:

Նախնական լիցենզիան համարվում է անվավեր և ենթակա է ետ վերցման հիմնական լիցենզիայի ստացման պահից:

1.5. Ձեռնարկություններին կարող է տրվել օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման` սույն կարգով նախատեսված մի քանի տեսակներով միաժամանակ զբաղվելու լիցենզիաներ:

 

2. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման

գործունեության տեսակները

 

2.1. Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեությունը դասակարգվում է`

Օդային փոխադրումներ.

Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկում օդանավակայանում.

Տերմինալների շահագործման ծառայություններ` ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման գծով.

Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկում.

Օդային փոխադրումների իրացում (ավիատոմսերի վաճառք):

 

3. Օդային փոխադրումներ

 

3.1. Օդային փոխադրումները դասակարգվում են`

- ուղևորների, բեռների և փոստի օդային փոխադրումներ,

- ուղևորների օդային փոխադրում,

- բեռների և ուղևորների օդային փոխադրում,

- բեռների և փոստի օդային փոխադրում:

 

Օդային փոխադրումները դասակարգվում են`

- կանոնավոր օդային փոխադրումներ (չվացուցակի համաձայն կատարվող).

- չարտերային օդային փոխադրումներ (չվացուցակից դուրս կատարվող):

 

3.2. Օդային փոխադրումներով զբաղվելու համար նախնական լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

- հայտ.

- հիմնադիր փաստաթղթերը:

 

3.3. Օդային փոխադրումների հիմնական լիցենզիա ստանալու համար 3.3 կետում թվարկված փաստաթղթերից բացի ներկայացվում են`

- պետական գրանցման վկայականը (պատճեն).

- շահագործողի վկայականը (սերտիֆիկատ)` համաձայն ԻԿԱՕ-ի ուղեցույցի:

Շահագործողի վկայականը տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

 

3.4. Օդային փոխադրումներ իրականացնելու համար նախնական լիցենզիան տրվում է երեք ամիս ժամկետով: *

Նախնական լիցենզիայի ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում շահագործողի վկայականը չստանալու դեպքում նախնական լիցենզիան ենթակա է ետ վերցման: *

 

4. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկում

 

4.1. Ուղևորների, բեռների փոստի վերգետնյա սպասարկումն դասակարգվում է`

- ուղևորային` ուղետոմսերի հաշվառում և ուղեբեռների ձևակերպում.

- բեռների և փոստի ձևակերպում և դրանց տեսակավորում.

- բեռների և փոստի տեղ հասցնելն օդանավ և այնտեղից իջեցնելը:

 

4.2. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար նոր ստեղծվող ձեռնարկություններին տրվում է նախնական լիցենզիա, Ձեռնարկությունների Պետական ռեգիստրում գրանցվելու համար: Գործունեության այս տեսակով զբաղվելու համար հիմնական լիցենզիայի տրման պահից, նախնական լիցենզիան համարվում է անվավեր և ենթակա է ետ վերցման:

 

4.3. Ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա սպասարկման լիցենզիայի ստացման նպատակով ներկայացվում են.

Նախնական լիցենզիայի համար`

- հայտ.

- հիմնադիր փաստաթղթերը:

 

Հիմնական լիցենզիայի համար`

- բացի սույն կետում թվարկված փաստաթղթերից, պետական գրանցման

վկայական.

- գործունեության այս տեսակով զբաղվելու համար անհրաժեշտ

մասնագետների պրոֆեսիոնալ պիտանիությունը հավաստող փաստաթղթերի

պատճենները, ինչպես նաև աշխատանքի թույլտվություն:

 

5. Տերմինալների շահագործման ծառայություններ`

ուղևորների, բեռների և փոստի վերգետնյա

սպասարկման գծով

 

5.1. Տերմինալների շահագործման ծառայությունների սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

 

6. Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկում

 

6.1. Օդանավերի կենցաղ-սանիտարային սպասարկման գործունեությունը դասակարգվում է հետևյալ տեսակների`

- օդանավերի մաքրում.

- օդանավերի կենցաղային սարքավորումների քիմմաքրում.

- օդանավերի արտաքին լվացում:

 

6.2. Օդանավերի կենցաղ-սանիտարական սպասարկման գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

 

7. Օդային փոխադրումների իրացում (ավիատոմսերի վաճառք)

 

7.1. Օդային փոխադրումների իրացումը (ավիատոմսերի վաճառք) դասակարգվում է հետևյալ տեսակների`

 

ուղևորային,

բեռնային,

փոստային:

 

Վերը նշվածներն իրագործվում են`

ճամփորդական գրասենյակներում,

ինքնուրույն գործակալություններում,

տուրիստական գործակալություններում:

 

7.2. Օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու համար և նախնական, և հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

7.3. 7.2 կետում նախատեսված պայմաններից բացի, օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

- տեղեկանք բանկից;

- տարածքի վարձակալման պայմանագրի, կամ սեփականության վկայականի

պատճենը;

- տարածքի հատակագիծը.

. տարածքի մակերեսը պետք է լինի 30 քառ. մետրից ոչ պակաս;

. մուտքը դեպի տարածք պետք է սկսվի մայթեզրից;

- խիստ հաշվառման բլանկների պահպանությունը հավաստող փաստաթուղթ`

տեղեկանք չհրկիզվող պահարանների մասին;

- զբաղեցրած տարածքի շուրջօրյա պահպանության իրականացման նպատակով

ներկայացնել պայմանագիր այն կազմակերպության հետ, որը լիազորված է

և իրականացնում է անվտանգության ծառայություն:

 

- տեղեկանք հակահրդեհային միջոցների առկայության մասին: *

 

8. Լիցենզիայի մերժման կարգը

 

8.1. Լիցենզիաներ ստանալու հայտը կարող է մերժվել, երբ

- օդանավերը կամ որևէ օդաչուական տեխնիկա չի համապատասխանում

թռիչքների անվտանգությունն ապահովելու ընդունված պահանջներին.

- շահագործման վկայականն իր բնույթով չի համապատասխանում

գործունեությանը, որի իրագործման համար պահանջվում է լիցենզիա.

- կցված փաստաթղթերը բովանդակում են սխալ տեղեկություններ:

 

8.2. Մերժման որոշումը կայացնելուց հետո վերջինիս մասին գրավոր հաղորդվում է հայտատուին եռօրյա ժամկետում` նշելով պատճառը:

8.3. Բացասական պատասխան ստանալու դեպքում հայտատուն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման որոշումը վերանայելու և հասցված վնասը փոխհատուցելու համար:

8.4. Լիցենզիան կորցնում է իր ուժը, եթե ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է: Լիցենզիայի փոխանցումն իրավաբանական այլ անձանց արգելվում է: Լիցենզիան ստացած ձեռնարկության կազմակերպական-իրավական ձևի փոփոխության դեպքում այն վերացուցակագրվում է` սահմանված կարգի համաձայն:

8.5. ՀՀ ՔԱԳՎ-ն իրականացնում է լիցենզիաների հաշվառում և լիցենզիայի սեփականատիրոջ պարտականությունների ճշգրիտ կատարման հսկողություն:

 

9. Առանձնահատուկ պայմաններ

 

9.1. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում լիցենզիայի ստացման մասին հայտերի քննարկման ընթացքում, ՀՀ ՔԱԳՎ համապատասխան ծառայությունների կողմից կարող են անցկացվել ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի վավերականության ստուգում:

 

Լիցենզիաների տրամադրման հարցը լուծվում է ՀՀ ՔԱԳՎ լիցենզավորման

հանձնաժողովում և ստորագրվում ՀՀ ՔԱԳՎ պետի կողմից: *

 

9.2. Եթե լիցենզիայի սեփականատիրոջ գործունեության ընթացքում լինում է լիցենզիան անվավեր համարելու հիմք, ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից հատկացվում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

9.3. Լիցենզիան անվավեր կհամարվի ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից նշված ժամկետում խախտումները վերացնելու դեպքում:

9.4. Լիցենզիան անվավեր կարող է համարվել նաև այն դեպքում, երբ`

- գործունեության ընթացքում կբացահայտվեն հայտում և փաստաթղթերում

թույլտվություն ստանալու համար ներկայացված են իրականությանը

չհամապատասխանող տեղեկություններ.

- լիցենզիայում նշված պայմանները չեն կատարվում սեփականատիրոջ

կողմից.

- ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից սահմանված ժամկետում ինֆորմացիա չի հաղորդվում

իրականացվող գործունեության մասին.

- լիցենզիայի սեփականատիրոջ գործունեությունը շրջապատին և մարդկանց

առողջությանը վնաս չի հասցնում:

9.5. Լիցենզիան անվավեր համարելու որոշումն այն կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, ուղարկվում է լիցենզիայի սեփականատիրոջը: Վերջինս այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է լիցենզիան հանձնել ՀՀ ՔԱԳՎ:

9.6. Լիցենզիան անվավեր համարելու որոշման պատճեն ստանալուց հետո, սեփականատերը 30 օրվա ընթացքում իրավունք ունի գանգատարկել այն դատարանում:

9.7. Լիցենզիայի սեփականատիրոջ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքացիական ավիացիայում գոյություն ունեցող տեխնոլոգիաներին համապատասխան և ենթարկվի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գործող ավիացիոն անվտանգության պահանջներին:

 

10. Եզրափակիչ մաս

 

i

10.1 ՀՀ ՔԱԳՎ-ի կողմից օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար գանձվում է վճար:

10.2 Լիցենզիայի բլանկները համարվում են խիստ հաշվառման փաստաթուղթ և ունեն հաշվառման սերիա և համար:

i

10.3. Իրավաբանական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, կրում են պատասխանատվություն, եթե սույն կարգում նշված գործունեությունն իրականացնում են առանց լիցենզիայի:

 

____________________________

* Փոփոխված է ՀՀ ՔԱԳՎ պետի 1996 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 216 հրամանով

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 3 01 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 53970095

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
15.12.1995
N 59
Հրաման