Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական           Քաղաքացիական գործ

    և  վարչական պալատի որոշում                 թիվ ԼԴ2/0305/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0305/02/19       2022 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը` ըստ դիմումի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար), Ռոման Ասրյանի` ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Սմբատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի և Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը վերացվել է, Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Հասմիկ Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Բանկը չի կնքել գրավոր համաձայնագիր և չի հրաժարվել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը բովանդակային առումով դատական կարգով վիճարկելու իր իրավունքից, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը հիմք ընդունելով Բանկի վերաքննիչ բողոքը մերժելը ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019թ.` «Ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու մասին» որոշումը, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայության պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավաչափության հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո կարևորելով`

1. պետական մարմինների, այդ թվում դատարանների միայն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված գործողություններ կատարելու սահմանադրական պահանջը,

2. իրավական որոշակիության սկզբունքը` իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք հստակ են, կանխատեսելի և մատչելի,

3. արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող «զենքերի հավասարության» (equality of arms) սկզբունքը` որպես մրցակցային վարույթի իրականացման նախադրյալ:

Վերոհիշյալ հիմնավորումների համատեքստում, թեև ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այնուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ, իսկ դրանց բացակայության պայմաններում ըստ էության վերանայելը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը:

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ռոման Ասրյանի կողմից Բանկին ներկայացված առաջարկ-դիմումի հիման վրա 04.12.2015 թվականին Բանկի և Ռոման Ասրյանի միջև կնքված հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագրի համաձայն, հաճախորդին տրամադրվել է վարկային գծի սահմանաչափ 200.000 ՀՀ դրամի չափով, 36 ամիս ժամկետով: Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն` հաճախորդը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ Բանկի տարածքում (կատարված է համապատասխան նշում) (հատոր 1-ին, գ.թ. 74-76):

2. Ռոման Ասրյանը 16.07.2018 թվականի գրությամբ բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին` պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածքներ չտրամադրելու համար: Բանկը 08.08.2018 թվականին բողոք-պահանջը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 146-148):

3. Հաշտարարի 20.12.2018 թվականի 01-07/16665 գրությամբ Բանկին տեղեկացվել է, որ Ռոման Ասրյանը անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Բանկի դեմ ուղղված իր պահանջը մասնակի բավարարելու մասին Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմանը, հետևաբար որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր (հատոր 1-ին, գ.թ. 94):

4. Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը: Դատարանը 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է, պատճառաբանելով, որ. «Դատարանի գնահատմամբ` քաղվածք կամ պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրում սպառողին սահմանող նորմը կրեդիտավորողի համար ընթացակարգային պարտականություն է, սակայն դրա չկատարումը չի կարող համարվել սպառողի` նույն օրենքով սահմանված իրավունքների խախտում և չի կարող առաջացնել իրավունքի խախտման փաստ հաստատելու պահանջով դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավազորություն:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ է տրվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտում` չեն պահպանվել որոշում կայացնելիս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատճառաբանվածության սկզբունքը` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան» (հատոր 1-ին, գ.թ. 58-66, 176-182):

5. Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի և Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է, դիմումը` մերժվել է, արձանագրելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ: ... Միաժամանակ, սակայն, ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ու դրան համապատասխան փոփոխված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիմքով վերոնշյալ համաձայնագրի բացակայության դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կարող է չեղյալ ճանաչվել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, և ոչ թե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափության ըստ էության քննության արդյունքում (հատոր 2-րդ, գ.թ. 107-119):

6. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 117-125):

i

7. ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Բանկի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը: Դատարանը 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է:

i

Վերաքննիչ դատարանը 25.10.2019 թվականի որոշմամբ ֆինանսական համակարգի հաշտարարի և երրորդ անձ Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը վերացրել է նշելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ:

Վճռաբեկ դատարանն իր 18.12.2019 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Բանկի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի` նոր քննության կարգով քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ԼԴ2/0305/02/19 քաղաքացիական գործով 16.12.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

16.12.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) բողոքը` ըստ Բանկի դիմումի` Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Սմբատյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի և Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը վերացվել է, Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Հասմիկ Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Բանկը չի կնքել գրավոր համաձայնագիր և չի հրաժարվել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը բովանդակային առումով դատական կարգով վիճարկելու իր իրավունքից, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը հիմք ընդունելով Բանկի վերաքննիչ բողոքը մերժելը ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019թ.` «Ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու մասին» որոշումը, կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

i

Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերյալ իրավակարգավորումների բացակայության պայմաններում ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավաչափության հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո կարևորելով`

1. պետական մարմինների, այդ թվում դատարանների միայն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով սահմանված գործողություններ կատարելու սահմանադրական պահանջը,

2. իրավական որոշակիության սկզբունքը` իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք հստակ են, կանխատեսելի և մատչելի,

3. արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող «զենքերի հավասարության» (equality of arms) սկզբունքը` որպես մրցակցային վարույթի իրականացման նախադրյալ:

Վերոհիշյալ հիմնավորումների համատեքստում, թեև ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այնուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ, իսկ դրանց բացակայության պայմաններում ըստ էության վերանայելը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ռոման Ասրյանի կողմից Բանկին ներկայացված առաջարկ-դիմումի հիման վրա 04.12.2015 թվականին Բանկի և Ռոման Ասրյանի միջև կնքված հաշվարկային քարտով վարկային գծի պայմանագրի համաձայն, հաճախորդին տրամադրվել է վարկային գծի սահմանաչափ 200.000 ՀՀ դրամի չափով, 36 ամիս ժամկետով: Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն` հաճախորդը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ Բանկի տարածքում (կատարված է համապատասխան նշում) (հատոր 1-ին, գ.թ. 74-76):

2. Ռոման Ասրյանը 16.07.2018 թվականի գրությամբ բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին` պահանջելով վճարել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված 300.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածքներ չտրամադրելու համար: Բանկը 08.08.2018 թվականին բողոք-պահանջը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 146-148):

3. Հաշտարարի 20.12.2018 թվականի 01-07/16665 գրությամբ Բանկին տեղեկացվել է, որ Ռոման Ասրյանը անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվել է Բանկի դեմ ուղղված իր պահանջը մասնակի բավարարելու մասին Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմանը, հետևաբար որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր (հատոր 1-ին, գ.թ. 94):

4. Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը: Դատարանը 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է, պատճառաբանելով, որ. «Դատարանի գնահատմամբ` քաղվածք կամ պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրում սպառողին սահմանող նորմը կրեդիտավորողի համար ընթացակարգային պարտականություն է, սակայն դրա չկատարումը չի կարող համարվել սպառողի` նույն օրենքով սահմանված իրավունքների խախտում և չի կարող առաջացնել իրավունքի խախտման փաստ հաստատելու պահանջով դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավազորություն:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից թույլ է տրվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտում` չեն պահպանվել որոշում կայացնելիս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատճառաբանվածության սկզբունքը` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան» (հատոր 1-ին, գ.թ. 58-66, 176-182):

5. Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի և Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարվել է, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է, դիմումը` մերժվել է, արձանագրելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ: ... Միաժամանակ, սակայն, ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ու դրան համապատասխան փոփոխված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիմքով վերոնշյալ համաձայնագրի բացակայության դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կարող է չեղյալ ճանաչվել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, և ոչ թե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափության ըստ էության քննության արդյունքում (հատոր 2-րդ, գ.թ. 107-119):

6. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 117-125):

i

7. ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

 

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Բանկի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը: Դատարանը 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է:

i

Վերաքննիչ դատարանը 25.10.2019 թվականի որոշմամբ ֆինանսական համակարգի հաշտարարի և երրորդ անձ Ռոման Ասրյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, և Դատարանի 02.07.2019 թվականի որոշումը վերացրել է նշելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ:

Վճռաբեկ դատարանն իր 18.12.2019 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Բանկի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի` նոր քննության կարգով քննության արդյունքում»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:

Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ` գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, պարզելու, թե ո՞րն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Այսինքն, եթե այդ դատարանը առաջին ատյանի դատարանն է, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ դատարանը վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանն է, ապա` Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:

Սույն գործի փաստերի համաձայն` Վճռաբեկ դատարանը 28.04.2021 թվականին որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով Բանկի բերած` դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածում նշված հիմքերից որևէ մեկով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ավելին` Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ Բանկի բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, քանի որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, ու բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք` որոշում է կայացրել բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:

Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն` դատական ակտը վերանայելու բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը:

Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում այն բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Բանկի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու` բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ ներկայացված նույն բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

    Դատավոր`                               Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438264000

Միասնական կայք` 20.03.23-02.04.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.12.2022
N ԼԴ2/0305/02/19
Որոշում