Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈ ...

08.02.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2007  -ից մինչեւ   08.02.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 02.1.07 թիվ 312-Ն որոշում)

i

050.0664.141206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2006 թվականի N 664-Ն

 

i

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 31-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 31-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի նոյեմբերի 7-ի

թիվ 664-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 31 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական ընկերության և վերաապահովագրական ընկերության (այսուհետ` ապահովագրող) կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման կանոնները:

2. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրերով կամ վկայագրերով (այսուհետ` պայմանագիր) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով ձևավորում է ապահովագրական պահուստներ (այսուհետ` պահուստ)` համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի:

 

ԳԼՈՒԽ II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

3.1. Չվաստակված ապահովագրավճարների պահուստ (այսուհետ` ՉԱՊ)` բոլոր ապահովագրության պայմանագրերի ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների այն մասը, որը չի վաստակվել ապահովագրողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում:

3.2. Պահանջների (վնասների) պահուստ (այսուհետ` ՊՊ)` ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) հանրագումար:

3.3. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (այսուհետ` ՆՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են հաշվետու ժամանակաշրջանից հետո ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղեկացվել է ապահովագրողին, սակայն դրանք չեն կարգավորվել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը:

3.4. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (այսուհետ` ՏՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին, սակայն, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողը չի տեղեկացվել:

3.5. Մաթեմատիկական պահուստ (այսուհետ` ՄՊ)` կյանքի ապահովագրության պայմանագրերի կուտակային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների հանրագումար` հաշվի առնելով նաև երաշխավորված եկամտաբերության մակարդակը:

3.6. Բոնուսների և զեղչերի պահուստ (այսուհետ` ԲԶՊ)` ներառում է ապահովագրության պայմանագրերից բխող ապահովադրի նկատմամբ պարտավորությունները` կապված ապահովագրողի շահույթում ապահովադրի մասնակցության (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցման (զեղչ) հետ:

3.7. Հավասարակշռման պահուստ (այսուհետ` ՀՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են ապահովագրողի վնասների միջին ցուցանիշներից վնասի փաստացի ցուցանիշների հաճախականության և ծավալների էական տատանումները ժամանակի մեջ հավասարեցնելու համար:

3.8. Ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարը:

3.9. Չվաստակած ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարի այն մասը, որը ապահովագրողի կողմից դեռևս չի վաստակվել, և որը վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակահատվածին:

3.10. Վաստակված ապահովագրավճար` հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) և չվաստակված ապահովագրավճարների պահուստի մեծության փոփոխության տարբերությունը:

3.11. Եկամտաբերության նորմա` կյանքի ապահովագրության պայմանագրերով նախատեսված` ապահովագրավճարների դիմաց եկամտի տոկոսային գործակից:

3.12. Կարգավորման ծախսեր` ապահովագրության պայմանագրից բխող պահանջն ուսումնասիրելու և վճարումն իրականացնելու հետ կապված ծախսեր, այդ թվում` պահանջի հետաքննության, վնասների գնահատման և վճարումը կատարելու ծախսեր, իրավաբանական, դատական և պահանջի կատարման հետ կապված այլ ծախսեր:

3.13. Հաշվետու ժամանակաշրջան` այն ժամանակաշրջանն է, որի համար ներկայացվում է հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ III. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),

բ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),

գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),

դ) հավասարակշռման պահուստ (ՀՊ),

ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):

5. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

ա) մաթեմատիկական պահուստ (ՄՊ),

բ) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),

գ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),

դ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),

ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):

6. Ապահովագրողն առնվազն յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ (ընթացիկ հաշվարկ) հաշվարկում է սույն կանոնակարգում նշված պահուստները (բացառությամբ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի) սույն կանոնակարգի 46-րդ կետի համաձայն` ապահովագրողի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան: Ընդ որում, պահուստները հաշվարկվում են նաև հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ (տարեկան հաշվարկ), ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով սահմանված ապահովագրական պայուսակի փոխանցման օրվա դրությամբ:

7. ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին` հաջորդող տարվա համար (տարեկան հաշվարկ):

 

ԳԼՈՒԽ IV. ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Պահուստը ձևավորվում և հաշվարկվում է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի (դասի) համար` առանձին:

9. Պահուստները հաշվարկվում են յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով` առանձին (բացառությամբ` ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի): Պահուստի հաշվարկման վիճակագրական մեթոդներ կարող են կիրառվել, եթե դրանք տալիս են գրեթե նույն արդյունքը, ինչ անհատական հաշվարկի դեպքում:

10. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն ներառող խառը պայմանագրերի գծով ապահովագրողը կյանքի ապահովագրության և ոչ կյանքի ապահովագրության մասերի համար ձևավորում է առանձին պահուստներ:

11. Կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողը ձևավորում է առանձին պահուստներ կուտակային ապահովագրության մասով (ՄՊ, ԲԶՊ) և ոչ կուտակային ապահովագրության մասով (ՉԱՊ, ՆՉՊՊ, ՏՉՊՊ, ԲԶՊ):

12. Ապահովագրողն իր մոտ` հինգ տարի ժամկետով, պահպանում է պահուստների հաշվարկներն այնպես, որ հնարավոր լինի դիտարկել դրանց հաշվարկման տարրերն ըստ ապահովագրության առանձին տեսակների (դասերի), և եթե պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով, ապա` նաև ըստ յուրաքանչյուր պայմանագրի:

 

ԳԼՈՒԽ V. ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՉԱՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

13. Ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով ՉԱՊ-ը յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՉԱՊ-ը առանձին ապահովագրության տեսակներով (դասերով) հաշվարկված ՉԱՊ-երի հանրագումարն է:

14. Չվաստակված ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

(Աi - ՎԱi)*ՉՕi

ՉԱi = ------------------- ,

ՊՕi

որտեղ`

ՉԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի չվաստակված ապահովագրավճարի չափն է,

Աi - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի չափն է,

ՎԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի չափն է,

ՉՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո,

ՊՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետն է` օրերով:

 

15. Այն դեպքում, երբ ռիսկի (ապահովագրական գումարի) չափը փոփոխվող է ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, ապա դա պետք է հաշվի առնվի ՉԱՊ-ի հաշվարկման մեթոդի մեջ:

Եթե ՉԱՊ-ը ձևավորվում է տվյալ ապահովադրի հետ ապահովագրության օբյեկտի գծով առաջին անգամ կնքված ապահովագրության պայմանագրի գծով, և այդ պայմանագրի գծով ապահովագրողի կողմից պայմանագրի կնքման պահին գանձման ենթակա է զեղչված ապահովագրավճարը, ապա ՉԱՊ-ի ձևավորման համար հիմք է հանդիսանում ապահովագրավճարը` առանց զեղչի նվազեցման:

 

ԳԼՈՒԽ VI. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՆՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

16. ՆՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

16.1. ՆՉՊՊ-ի մեծությունը պետք է հիմնված լինի պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) և կարգավորման (ներառյալ` գնահատման) ծախսերի նախնական հաշվարկի վրա (ներառյալ` հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցված մասը), որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:

16.2. ՆՉՊՊ-ի չափը պետք է բավարարի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված բոլոր պահանջների և դրանց կարգավորման ծախսերի վճարման համար:

16.3. ՆՉՊՊ-ի հաշվարկը պետք է ներառի նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում չկարգավորված, սակայն նախորդ ժամանակաշրջանի վերջում ձևավորված ՆՉՊՊ-ն:

17. ՆՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է երկու մեթոդով`

17.1. «դեպք առ դեպք» գնահատում` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը տեղի ունեցած, սակայն չկարգավորված պահանջների առանձին- առանձին գնահատում` ներառյալ պահանջների հատուցման կարգավորման ծախսերը,

17.2. «միավոր պահանջի հատուցման միջին չափի» գնահատում, որը կարող է օգտագործվել ապահովագրության այն տեսակների (դասերի) համար, որտեղ պահանջների` հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էականորեն չեն տատանվել:

18. «Դեպք առ դեպք» գնահատման ժամանակ ՆՉՊՊդեպք-ի հաշվարկում պահանջի գումարը հաշվարկվում է ապահովագրողի նախնական գնահատված մեծությամբ:

19. Այն դեպքում, երբ ներկայացվել է պահանջ, սակայն դրա չափի մասին ապահովագրողին դեռևս ոչինչ հայտնի չէ, ապա ՆՉՊՊ-ն ձևավորվում է ապահովագրական գումարի չափով:

20. Միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով ՆՉՊՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ`

ՊՉ

ՆՉՊՊմիջ=(Քչկարգ - Քդեպք) * Պմիջ,  Պմիջ = ---- ,

ՊՔ

որտեղ`

 

ՆՉՊՊմիջ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով ապահովագրողին

ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստն

է` հաշվարկված միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման

մեթոդով.

Քչկարգ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով մինչև հաշվետու

ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս

չկարգավորված պահանջների քանակն է.

Քդեպք  - ապահովագրության տվյալ տեսակի գծով մինչև հաշվետու

ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս

չկարգավորված պահանջների քանակն է, որոնք գնահատվել են «դեպք

առ դեպք» մեթոդով.

    Պմիջ    - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով պահանջի միջին չափն է

              հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների կտրվածքով.

    ՊՉ      - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով տեղի ունեցած

              պահանջների (հատուցված և չկարգավորված) չափն է հաշվետու

              ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում.

    ՊՔ      - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով տեղի ունեցած

              պահանջների (հատուցված և չկարգավորված) քանակն է հաշվետու

              ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում:

 

21. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՆՉՊՊ-ն «դեպք առ դեպք» մեթոդով յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված ՆՉՊՊդեպք-ի և «միավոր պահանջի հատուցման միջին չափի» մեթոդով գնահատված ՆՉՊՊմիջ-ի հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՆՉՊՊ-ն ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՆՉՊՊ-ների հանրագումարն է:

 

ԳԼՈՒԽ VII. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

22. ՏՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

22.1. ՏՉՊՊ-ի չափը նախատեսվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չտեղեկացված պահանջների վճարման բավարարման համար:

22.2. ՏՉՊՊ-ի հաշվարկում պետք է ներառվեն պահանջների կարգավորման (ներառյալ` գնահատման) ծախսերը:

22.3. Ապահովագրողի ընդհանուր ՏՉՊՊ-ի մեծությունը ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՏՉՊՊ-ների հանրագումարն է:

23. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն`

 

ՏՉՊՊ = Գտ * (Հտ + Պտ) ,

որտեղ`

 

ՏՉՊՊ - տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստն է` ձևավորված պատահարների համար, որոնք տեղի են ունեցել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը, սակայն այդ ժամանակաշրջանում չեն տեղեկացվել ապահովագրողին.

Գտ - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ի գործակիցն է.

Հտ - հաշվետու ժամանակաշրջանում կարգավորված (փաստացի վճարված և ապահովագրության պայմանագրերի գծով կրեդիտորական պարտավորությունների) և կարգավորման ծախսերի մեծությունն է.

Պտ - հաշվարկման օրվա դրությամբ` ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստն է (ՆՉՊՊ).

կ - հաշվետու տարին է:

 

24. Երեք և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողները Գտ-ն հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

Գտ=(ատ+ատ-լ+ատ-2)/3,

 

իսկ ատ, ատ-1 և ատ-2 որոշվում են հետևյալ կերպ`

 

ատ = գտ/բտ-1, ատ-1= գտ-1/բտ-2, ատ-2=գտ-2/բտ-3,

որտեղ`

բտ-3 - «տ-3» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-3» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-2 - «տ-2» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-2» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-1 - «տ-1» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-1» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

գտ-2 - «տ-2» տարում ներկայացված, սակայն «տ-3»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.

գտ-1 - «տ-1» տարում ներկայացված, սակայն «տ-2»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.

գտ - «տ» տարում ներկայացված, սակայն «տ-1»-ում տեղի ունեցած պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ

ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է:

 

25. Մինչև երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար Գտ=0.1:

26. Երկուսից մինչև երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրողը գտ-ն հաշվարկում է հետևյալ բանաձևով`

 

Գտ=(ատ+ատ-լ)/2:

 

27. Այն դեպքում, եթե հաշվարկված Գտ գործակիցը փոքր է 0.1-ից, ապա հաշվարկներում օգտագործվում է Գտ=0.1 գործակիցը:

28. ՏՉՊՊ-ի չափը ապահովագրական պայուսակի փոխանցման դեպքում հաշվարկելու համար պետք է Գտ-ն բազմապատկել (Հտ + Պտ) հանրագումարով, որտեղ Հտ-ն հաշվետու տարում հունվարի 1-ից մինչև պայուսակի փոխանցման օրը փաստացի կատարված հատուցումների ծավալն ու կարգավորման ծախսերն են, իսկ Պտ-ն` հաշվարկման օրվա դրությամբ` ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների չափը:

 

ԳԼՈՒԽ VIII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՄՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

29. Ապահովագրողը կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի կուտակային մասի չափով պարտավոր է ձևավորել մաթեմատիկական պահուստ:

30. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը առնվազն պետք է հավասար լինի ապահովագրության պայմանագրի կուտակային մասի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին` հանած տվյալ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարները և տվյալ ապահովադրին որպես փոխառություն տրված գումարները: Եթե կյանքի ապահովագրության որևէ պայմանագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:

31. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

n

--

ՄՊi = (ՄՊiնախ + Աhi - ԱԳi - Փ) + \ (ՄՊiնախ+Աhij-ԱԳij-Փij)*ԵՆij

/_

j=1

որտեղ`

ՄՊi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով մաթեմատիկական ապահովագրության պահուստի մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

ՄՊiնախ - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով կյանքի ապահովագրության պահուստի մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

Ահi - հաշվետու ժամանակաշրջանում ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների չափն է.

ԵՆij - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ներդրումների հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրվա եկամտաբերության գործակիցն է.

ԱԳi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարների մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում.

Փi - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

j - հաշվետու ժամանակաշրջանի օրն է.

n - հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակն է.

Ահij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի

սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների գումարն է.

ԱԳij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրին վճարված ապահովագրական գումարների մեծությունն է.

Փij - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը:

 

32. ՄՊ-ի մեծությունը կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

 

ԳԼՈՒԽ IX. ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ԲԶՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

33. ԲԶՊ-ն հաշվարկվում է բոլոր այն պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են պայմանագրում նշված պայմանների ի հայտ գալու դեպքում կատարել վճարումներ ապահովադրին ապահովագրողի շահույթից (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցում (զեղչ):

34. Բոնուսները և զեղչերը չեն ներառում ՄՊ-ում եկամտաբերության նորմայի հիման վրա հաշվարկված շահույթից կատարվող վճարումները:

35. ԲԶՊ-ն հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով` առանձին: Ապահովագրողի ընդհանուր ԲԶՊ-ն առանձին պայմանագրերով ձևավորված ԲԶՊ-ների հանրագումարն է:

36. Մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՉՕi

ԲԶՊi = (1- -----) * Վi ,

ՊՕi

որտեղ`

ԲԶՊi - մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի չափն է.

ՊՕi - պայմանագրի գործողության ժամանակն է` օրերով.

ՉՕi - պայմանագրի գործողության ավարտին մնացած ժամանակն է` օրերով.

Վi - որպես բոնուս կամ զեղչ վճարման ենթակա գումարն է:

 

37. ԲԶՊ-ն կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

 

ԳԼՈՒԽ X. ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՀՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

38. ՀՊ-ն պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ապահովագրության տեսակի (դասի) համար` առանձին: Ապահովագրողի ընդհանուր ՀՊ-ն ապահովագրության առանձին տեսակների (դասերի) համար հաշվարկված ՀՊ-ների հանրագումարն է:

39. ՀՊ-ն ձևավորում են այն ապահովագրողները, որոնք տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով գործունեություն են ծավալել առնվազն երեք տարի:

40. Ապահովագրողը ձևավորում է հավասարակշռման պահուստ, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`

ա) վերլուծվող ժամանակահատվածում վնասաբերության ցուցանիշի միջինից ստանդարտ շեղումը 5% և ավելի է,

բ) եթե վերլուծվող ժամանակահատվածում առկա է առնվազն մեկ տարի, որում փաստացի հատուցումները գերազանցել են տվյալ տարում վաստակած ապահովագրավճարների ծավալի 100% -ը:

Մինչև տասնհինգ տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար վերլուծվող ժամանակահատված է համարվում նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածը, իսկ տասնհինգ և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` նրա գործունեության վերջին տասնհինգ տարիները:

41. Տվյալ տարում վնասաբերության ցուցանիշը ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՎՆտ= (Հտ - ՀՎտ)/ԱՎտ,

 

որտեղ`

ՎՆտ - վնասաբերության ցուցանիշն է տվյալ տարում.

Հտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով կարգավորված (կատարված ապահովագրական հատուցումները (վճարված ապահովագրական գումարները) և կրեդիտորական պարտավորությունները) պահանջներն են.

ՀՎտ - տվյալ տարվա ընթացքում օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի կողմից կատարված ապահովագրական հատուցումներն են (վճարված ապահովագրական գումարները).

ԱՎտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով վաստակված ապահովագրավճարների ծավալն է` նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

42. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապահովագրողը համեմատում է հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը վերլուծվող ժամանակահատվածի վնասաբերության միջին տարեկան ցուցանիշի հետ: Եթե հաշվետու տարում վնասաբերության փաստացի ցուցանիշը փոքր է վերլուծվող ժամանակահատվածի միջին վնասաբերության ցուցանիշից, ապա այդ տարբերության չափով հատկացումներ են կատարվում ՀՊ-ին: Եթե հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը մեծ է վերլուծվող ժամանակահատվածի միջինից, ապա ՀՊ-ից կարող են միջոցներ հատկացվել հաշվետու տարվա միջինից ցածր վնասը ծածկելու համար:

43. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

__

ՀՊ = ՀՊն + ՎԱտ * (ՎՆ-ՎՆՓ) ,

 

որտեղ`

ՀՊ - հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի մնացորդի չափն է տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով.

ՀՊն - հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՀՊ-ի մնացորդն է.

ՎԱտ - հաշվետու տարվա ընթացքում վաստակված ապահովագրավճարների գումարն է` տվյալ ապահովագրության տեսակի (դասի) պայմանագրերի գծով.

__

ՎՆ - հաշվետու տարվան նախորդող տարիների վնասաբերության ցուցանիշի միջին թվաբանականն է.

ՎՆՓ - վնասաբերության փաստացի ցուցանիշն է հաշվետու տարում.

տ - հաշվետու տարին է:

 

44. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ձևավորված ՀՊ-ի մեծությունը չի կարող գերազանցել հաշվետու օրվա դրությամբ այդ ապահովագրության տեսակի (դասի) գծով ընդհանուր ապահովագրական գումարի մեծությունը:

45. Եթե ՀՊ-ի հաշվարկային մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:

 

ԳԼՈՒԽ XI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ապահովագրողը սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան հաստատում է հաստատի ապահովագրական պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ` յուրաքանչյուր պահուստի գծով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.11.2006
N 664-Ն
Որոշում