«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012175
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2012 թվականի թիվ 62-Ն
«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ներդրողների համար կենսաթոշակային ֆոնդերի գնահատման և համեմատման համար միասնական չափանիշ, ինչպես նաև ապահովել կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը, և ↩
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները» կանոնակարգ 10/17-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 15.07.14 թիվ 164-Ն որոշում)
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. մարտի 12 Երևան
|
|
i
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 6-ի
թիվ 62-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ↩
(կանոնակարգը խմբ. 26.04.19 թիվ 56-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ) ակտիվների եկամտաբերության հաշվարկման մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները:
ԳԼՈՒԽ 2.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) Ֆոնդի եկամտաբերություն` ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի փոփոխություն` արտահայտված տոկոսներով,
2) ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի ակտիվների եկամտաբերություն` ցուցանիշ է, որը ցույց է տալիս նախորդ ժամանակահատվածներում ֆոնդի եկամտաբերության և դրա առաջացման հետ կապված ռիսկի միջև հարաբերությունը:
i
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և/կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում կիրառվող նշանակությունները:
ԳԼՈՒԽ 3.
ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4. Կառավարիչն իր կողմից հրապարակվող եկամտաբերության ցուցանիշները հաշվարկում է հետևյալ կերպ`
1) յուրաքանչյուր աշխատանքային օրվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
2) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ մեկ շաբաթվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
3) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ մեկ ամսվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
4) նախորդ օրացուցային տարվա եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
5) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ տվյալ տարվա սկզբից եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
6) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին տասներկու ամիսների եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված բանաձևի,
7) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին տասներկու ամիսների ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված բանաձևի,
8) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին երեք տարիների միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
9) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ վերջին հինգ տարիների միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի,
10) յուրաքանչյուր աշխատանքային օրվա դրությամբ գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի (ստեղծման պահից) միջին տարեկան եկամտաբերությունը` համաձայն սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված բանաձևի:
5. Կառավարչի կողմից ֆոնդերի եկամտաբերության վերաբերյալ հրապարակման ենթակա ցուցանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը և կանոնակարգ 8/03-ով:
ԳԼՈՒԽ 4.
ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
|
|
(ՓՀԱ1) |
|
|
|
Ե = |
__________- 1 |
x 100%, |
որտեղ` |
|
ՓՀԱ0 |
|
|
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0-ն հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվան նախորդող առաջին աշխատանքային օրվա համար հաշվարկված փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է,
ՓՀԱ1-ը հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա համար հաշվարկված փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է:
7. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 8-10-րդ ենթակետերով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
|
|
(ՓՀԱ1) |
|
365/d |
|
|
Ե = |
________- 1 |
|
x 100%, |
որտեղ` |
|
ՓՀԱ0 |
|
|
|
Ե-ն ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
ՓՀԱ0-ն փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ,
ՓՀԱ1-ը փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքն է հաշվարկվող ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ,
d-ն հաշվարկվող ժամանակահատվածն է արտահայտված օրերով:
ԳԼՈՒԽ 5.
ՌԻՍԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԻԱՎՈՐԻ ԴԻՄԱՑ ՖՈՆԴԻ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
|
Ե - ԵՊԿՊ |
|
ՌԵ = |
__________, |
որտեղ` |
|
σ |
|
ՌԵ-ն ռիսկի յուրաքանչյուր միավորի դիմաց ֆոնդի եկամտաբերությունն է հաշվարկվող ժամանակահատվածի համար,
Ե-ն սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունն է` տարեկանացված և արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված եկամտաբերությունը տարեկանացվում է վերջինս բազմապատկելով 12-ով,
ԵՊԿՊ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող` եկամտաբերության կորով հաշվարկվող շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության մինչև 90 օր մարման ժամկետով պետական զեղչատոկոսային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով,
(սիգմա)-ն ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերության ստանդարտ շեղումն է` տարեկանացված, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ
(մի)-ն ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների համար (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի համար, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) ֆոնդի եկամտաբերությունների միջինն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով
|
|
|
|
μ = |
_1_ |
∑Ni=1 Եi |
, որտեղ |
|
N |
|
|
Եi-ն սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունն է արտահայտված միավորի մասերով i-երրորդ ժամանակահատվածի համար,
N-ը ֆոնդի գործունեության վերջին երեք տարիների (գործունեության իրականացման ողջ ժամանակահատվածի, եթե ֆոնդը գործում է երեք տարուց պակաս) համար սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ֆոնդի եկամտաբերությունների հաշվարկների քանակն է: