Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0550.040998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 550

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 24497 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել թիվ/թիվ 1, 2, 5 և 6 դուստր ձեռնարկությունները` իրենց վարձակալությամբ տրված գույքի հետ, և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 18390 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 18390 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14712 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14712 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6107 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1151 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 396 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 557 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 773 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 37 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2470 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 106 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 334 հազ. դրամ.

այլ պարտավորություններ` 280 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 1 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 7086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 4892 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4892 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3914 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3914 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2194 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 239 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 549 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 106 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 815 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 53 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 432 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 2 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 10446 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-2» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 3912 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3912 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3130 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3130 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6534 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 556 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 589 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով 679 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 397 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2502 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1811 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 5 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության:

4.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 30018 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-5» բաց բաժնետիրական ընկերության:

4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9072 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9072 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20946 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 913 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 525 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1488 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 758 հազ. դրամ.

մատակարարների ե կապալառուների նկատմամբ` 6415 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 679 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10168 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 6 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 6818 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-6» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5656 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5656 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 4526 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4526 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1163 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 40 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 1087 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 14 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 99815 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով մասնագիտացված ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 98200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9820 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 98200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9820 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1618 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 101 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1235 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 276 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

6.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 15921 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կառույց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կառույցշին» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 15543 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15543 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 12435 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 12435 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. «Կառույց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 377,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 31,3 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 299,5 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 14,5 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 9,9 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 13,3 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 870855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Չարենցավանի «Ավտոձույլ» («Հայձուլ» ՓԲԸ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Թուջեձույլ» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 511046 հազ. դրամ, որը համապատասխանում է 511046 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 408837 հազ. դրամ, որը համապատասխանում է 408837 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Չարենցավանի «Ավտոձույլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

8.5. Չարենցավանի «Ավտոձույլ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 359809 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44293 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 282391 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3708 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 297 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 37 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10249 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 276 հազ. դրամ.

վարկային էմիսիայի միջոցներ` 500 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 18058 հազ. դրամ:

8.6. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Քաջարանշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 4 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության:

9.2. Հաշվեկշռային մեթոդով 127902 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Քաջարանշին-4» բաց բաժնետիրական ընկերության:

9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 81082 հազ. դրամ, որը համապատասխանում է 81082 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 64866 հազ. դրամ, որը համապատասխանում է 64866 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16217 հազ. դրամ:

9.6. «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 46819,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 19109,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6062,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6302,6 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 120 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 230 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 14397,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 274,7 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 322,7 հազ. դրամ:

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության խոշոր պանելային դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության:

10.2. Հաշվեկշռային մեթոդով 216097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Խոշոր պանարտ» բաց բաժնետիրական ընկերության:

10.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 198321 հազ. դրամ, որը համապատասխանում է 198321 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 158657 հազ. դրամ, որը համապատասխանում է 158657 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.5. «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 17776 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7861 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 465 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 536 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2017 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1142 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 5750 հազ. դրամ:

10.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

11.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`  մեկամսյա ժամկետում «Հայսանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 6 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Սանտեխմոնտաժ - 6» փակ բաժնետիրական ընկերության:

(11.1 կետն ուժը կորցրել է 13.03.00 թիվ 110 որոշում)

11.2. Հաշվեկշռային մեթոդով 2153 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սանտեխմոնտաժ - 6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Սանտեխմոնտաժ - 6» բաց բաժնետիրական ընկերության:

11.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1267 հազ. դրամ, որը համապատասխանում է 1267 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1014 հազ. դրամ, որը համապատասխանում է 1014 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 254 հազ. դրամ:

11.6. «Սանտեխմոնտաժ - 6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 886 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 727,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 130,1 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 28,1 հազ. դրամ:

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Սանտեխմոնտաժ - 6» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 7795 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի) վերակազմավորելով «Զոդամետ» բաց բաժնետիրական ընկերության:

12.1. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2610 հազ. դրամ, որը համապատասխանում է 2610 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 2088 հազ. դրամ, որը համապատասխանում է 2088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա` բաժնետոմսերը տրոհել 8 լոտի` յուրաքանչյուրում 261 բաժնետոմս:

12.5. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 261 հազ. դրամ:

12.6. «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5184,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 539,6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1074,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2065,3 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 823,2 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 608 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,5 հազ. դրամ:

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության աճուրդի անցկացման մասին.

բ) աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

12.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

ԿԱԶՄ

Չարենցավանի «Ավտոձույլ» փակ բաժնետիրական ընկերության

մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Գ. Նանագուլյան        -   ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

                          (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Մարկոսյան          -   ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

 

Է. Մուրադյան          -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1998
N 550
Որոշում