Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0499.250906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2006 թվականի N 499 -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իբ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 250-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1 հավելված 1-ի 5-րդ կետի «ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային» բառերը փոխարինել «ներքին աուդիտի» բառերով.

i

1.2 հավելված 1-ի 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Բանկի խորհուրդը պատասխանատու է բանկի բնականոն և արդյունավետ գործունեության, բանկի ակտիվների պահպանության, բանկի մասնակիցներին, Կենտրոնական բանկին և հասարակությանը ճշգրիտ ու արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև բանկի գործադիր մարմնի վերահսկման համար:».

1.3 հավելված 1-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի խորհուրդը.

ա. հաստատում է բանկի հեռանկարային զարգացման ծրագիրը,

բ. հաստատում է բանկի ներքին վարչակազմակերպական կառուցվածքը, բանկի տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, իրականացնում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխում,

գ. ընդունում է բանկի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, ինչպես նաև բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները, հիմունքները, եղանակները, կանոնները և ձևերը սահմանող ներքին կարգերը,

դ. ընդունում (հաստատում) է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի տեսակները և պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) վերանայում է այդ ցանկը,

ե. ընդունում է բանկի գործունեությանը հատուկ/բնորոշ ռիսկերի բացահայտման, չափման, մոնիտորինգի և կառավարման կարգը սահմանող ներքին իրավական ակտերը, այդ թվում` հիմնական ռիսկերի ընդունելի սահմանները (օրինակ` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը), պարբերաբար վերանայում է ռիսկերի ընդունված սահմանաչափերը,

զ. պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) անդրադառնում է բանկի ռազմավարությանը, բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին և, անհրաժեշտության դեպքում, վերանայում դրանք,

է. սահմանում է բանկում ներքին հսկողության ստանդարտները և հսկում է, որպեսզի բանկում իրականացվի ներքին հսկողության համակարգի արդյունավետության մոնիտորինգ,

ը. նշանակում է բանկի գործադիր մարմնի անդամներին, հաստատում է գործադիր մարմնի անդամների վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել նրանց լիազորությունները,

թ. հսկում է, որպեսզի բանկի գործադիր մարմինը իրականացնի ռիսկերի պատշաճ բացահայտում, գնահատում, մոնիտորինգ և կառավարում,

ժ. հսկում է, թե ինչքանով է բանկի գործադիր մարմինը հետևում ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից ներքին հսկողության համակարգի բարելավման վերաբերյալ տրված առաջարկություններին և դիտողություններին, ինչպես է իրականացնում ներքին հսկողության համակարգի թերությունների շտկմանն ուղղված միջոցառումները,

ժա. սահմանում է բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները, պարբերաբար քննարկում է գործադիր ղեկավարների կողմից իրականացված առանցքային գործարքներն ու գործողությունները (բանկի տարբեր ստորաբաժանումներից և ներքին աուդիտից ստացված հաշվետվությունների հիման վրա),

ժբ. անհրաժեշտության դեպքում սահմանափակում է գործադիր ղեկավարների առավել կարևոր իրավասությունները (օրինակ` խոշոր վարկերի տրամադրում` բացառապես բանկի խորհրդի համաձայնությամբ),

ժգ. ձևավորում է բանկի ներքին աուդիտի ստորաբաժանումը, հաստատում է դրա տարեկան աշխատանքային ծրագիրը և ներքին աուդիտի վարձատրության պայմանները, կարող է վաղաժամկետ դադարեցնել ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների լիազորությունները,

ժդ. պարբերաբար ծանոթանում է բանկի գործադիր ղեկավարների, ներքին և արտաքին աուդիտների կողմից բանկի ներքին հսկողությանը տրված գնահատականներին,

ժե. անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է բանկում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներն ու վերահսկում է դրանց իրականացումը,

ժզ. վերահսկում է բանկի ներքին հսկողության գործընթացների իրականացման ծախսերը և իրականացվող միջոցառումների (ներքին հսկողության ապահովման գծով) արդյունավետությունը,

ժէ. սահմանում է բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), գլխավոր հաշվապահի և ներքին աուդիտի կողմից իրենց գործունեության վերաբերյալ խորհրդին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման կարգը, պարբերականությունը:».

i

1.4 հավելված 1-ի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. ապահովում է բանկի խորհրդի կողմից հաստատված հեռանկարային զարգացման ծրագրի և ներքին իրավական ակտերի կատարումը,»,

բ) 10-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ը. խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը:».

i

1.5 հավելված 1-ը լրացնել նոր 10.1 և 10.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Բանկի գործունեությունը կանոնակարգող ներքին ընթացակարգերի (կանոնակարգերի) մշակումը պետք է ներառի հետևյալ քայլերը.

ա. կանոնակարգվող գործընթացի մանրամասն նկարագրություն,

բ. այդ գործընթացի յուրաքանչյուր քայլի իրականացման հետ առնչվող հնարավոր ռիսկերի ու բացասական իրադարձությունների նույնականացում,

գ. այդ ռիսկերի ու բացասական իրադարձությունների ի հայտ գալու հավանականության և բանկի գործունեության վրա հնարավոր ազդեցության որոշում,

դ. ռիսկերը կառավարելու, կանխարգելելու և նվազեցնելու նպատակով ներքին հսկողության մեխանիզմների սահմանում:

10.2. Ներքին ընթացակարգերը (կանոնակարգերը) պետք է ներառեն`

ա. նկարագրվող գործընթացի իրականացման քայլերի հերթականությունը,

բ. այդ քայլերի իրականացմանն առնչվող ռիսկերի կանխարգելմանը կամ նվազեցմանն ուղղված ներքին հսկողության մեխանիզմները,

գ. գործընթացի անխափան և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման եղանակները և այդ տեղեկատվության հոսքերը,

դ. գործընթացի վերջնական արդյունքը` փաստաթղթի, գործարքի, տեղեկատվության կամ այլ տեսքով,

ե. գործընթացի իրականացման ժամկետները` ըստ քայլերի,

զ. գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների պատշաճ սահմանված և տարանջատված պարտականություններն ու լիազորությունները,

է. փաստաթուղթ կամ գործարք վավերացնելու (ստորագրելու) իրավունք ունեցող աշխատակիցների պաշտոնները,

ը. անհրաժեշտության դեպքում` փաստաթղթի պահպանման (արխիվացման) ձևը,

թ. գործընթացի կապը բանկի կողմից իրականացվող այլ գործառույթների հետ,

ժ. անհրաժեշտ հղումներ գործընթացը կանոնակարգող օրենքներին, այլ իրավական ակտերին կամ այլ ներքին ակտերին,

ժա. այլ անհրաժեշտ դրույթներ:».

1.6 հավելված 1-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Ներքին հսկողության իրականացման առումով` բանկի կազմակերպական կառուցվածքը և աշխատաոճը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

ա. պետք է լինի բանկի խորհրդի կողմից հաստատված` բանկի կազմակերպական կառուցվածքի մանրամասն նկարագիրը,

բ. բանկը պետք է ունենա իր բիզնես գործընթացների նկարագիրը, որը կներառի բանկի կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրը` սխեմատիկ և տեքստային ձևով,

գ. պարտականությունները պետք է պատշաճ տարանջատված լինեն ինչպես աշխատակիցների, այնպես էլ ստորաբաժանումների միջև,

դ. բանկի խորհուրդը պետք է հստակ սահմանի ռիսկերի կառավարման ոլորտի համար պատասխանատու անձանց,

ե. պարտականությունների տարանջատման ընթացքում պետք է բացահայտվեն և վերահսկվեն շահերի բախման հնարավոր ոլորտները,

զ. գործարքի իրականացումը և հաշվառումը սկզբից մինչև վերջ չպետք է դրված լինի միայն մեկ անձի կամ փոխկապակցված անձանց վրա,

է. բանկի ստորաբաժանումների ղեկավարները պետք է աշխատակիցներին տեղեկացնեն աշխատանքային պարտականությունների իրականացման հետ առնչվող ռիսկերի մասին, ինչպես նաև հստակ ներկայացնեն նրանց դերը բանկի ներքին հսկողության համակարգի մեջ, աշխատանքի վայրում և դրանից դուրս աշխատակիցների վարքագծին ներկայացվող պահանջները, չարաշահումների նկատմամբ բանկի ղեկավարության դիրքորոշումը,

ը. բանկը պարտավոր է ունենալ իր կառավարման մարմինների կողմից հաստատված` արտակարգ իրավիճակներում (օրինակ` համակարգչային ցանցի խափանում, հրդեհ, այլ) գործունեության իրականացման ծրագրեր: Այս ծրագրերը պետք է առնվազն ներառեն բանկում գործող առանցքային նշանակություն ունեցող համակարգերի աշխատանքի նկարագրությունը արտակարգ իրավիճակի դեպքում և համակարգերի աշխատանքի անընդհատության ապահովման արարողակարգերի նկարագրությունը: Արտակարգ իրավիճակներում գործունեության իրականացման ծրագրերը պետք է պարբերաբար (առնվազն տարին մեկ անգամ) թեսթավորվեն` որոշելու համար դրանց արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում վերանայվեն,

թ. բանկի կողմից ստորագրված յուրաքանչյուր պայմանագիր և/կամ պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին որոշումը պետք է ուսումնասիրվի բանկի իրավաբանների կամ իրավական խորհրդատուների կողմից,

ժ. բանկի խորհուրդը, ինչպես նաև գործադիր մարմինը պատասխանատու են բանկում էթիկական նորմերի, ինչպես նաև մասնագիտական վարքագծի կանոնների ձևավորման և ներդրման համար:».

i

1.7 հավելված 1-ի 14-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Բանկը պետք է պարբերաբար ստանա, ուսումնասիրի և Կենտրոնական բանկ ներկայացնի բանկում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց, ինչպես նաև բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկությունները:».

1.8 հավելված 1-ի 20-րդ կետի «և/կամ» բառերը փոխարինել «և» բառով.

i

1.9 հավելված 1-ի 21-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. բանկի ներքին աուդիտի ղեկավարի և աշխատակիցների նշանակման կամ պաշտոնից ազատման իրավասությունը պատկանում է բանկի խորհրդին,

բ. բանկի ներքին աուդիտը անկախ է բանկի այլ ստորաբաժանումներից, ներքին աուդիտի կողմից վերստուգվող ստորաբաժանումների ղեկավարները չեն կարող ազդել վերստուգումների շրջանակների և խորության վրա,».

i

1.10 հավելված 1-ի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) 26-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. բանկի յուրաքանչյուր/ցանկացած գանձապահի տնօրինության տակ գտնվող կանխիկի առավելագույն սահմանաչափը,»,

բ) 26-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. գանձապահների կողմից գործարքի ամբողջական/վերջնական հաշվառման իրականացումն արգելող դրույթներ,»,

գ) 26-րդ կետի «դ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի դրամարկղային գործառնությունների վերաբերյալ» բառերով.

i

1.11 հավելված 1-ի 28-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) 28-րդ կետի «ժ» ենթակետի «ընթացակարգերը» բառը փոխարինել «սկզբունքները» բառով,

բ) 28-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա. յուրաքանչյուր դիլերի (ներդրումային գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակցի) կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,»,

գ) 28-րդ կետի «ժե» ենթակետը «գործադիր մարմնին» բառերից հետո լրացնել «բանկի ներդրումային գործունեության վերաբերյալ» բառերով.

i

1.12 հավելված 1-ի 30-րդ կետի «գ» ենթակետից հանել «(նվազագույն, առավելագույն, միջին)» բառերը.

i

1.13 հավելված 1-ի 32-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) 32-րդ կետի «գ» ենթակետից հանել «և վարկավորման հարցերով զբաղվող աշխատակիցների» բառերը,

բ) 32-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. վարկերի տրամադրման, մոնիտորինգի և հետստացման ընթացակարգը,»,

գ) 32-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է. բանկում գնագոյացման (օրինակ` վարկավորման տոկոսադրույքների, ֆակտորինգային զեղչատոկոսների ձևավորման) սկզբունքները,

դ) 32-րդ կետի «ժը» ենթակետի «պահպանման» բառից հետո լրացնել «և պարբերական ուսումնասիրության» բառերը,

ե) ուժը կորցրած ճանաչել 32-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը,

զ) 32-րդ կետի «ժթ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի վարկավորման գործընթացին վերաբերող» բառերով.

i

1.14 հավելված 1-ի 36-րդ կետի առաջին նախադասությունը «Վարկային գործերում» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.

i

1.15 հավելված 1-ի 37-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Վարկային գործերում պահվող փաստաթղթերը պետք է նվազագույնս պարունակեն հետևյալ տեղեկությունները (կա՛մ էլեկտրոնային, կա՛մ թղթային տեսքով).».

i

1.16 հավելված 1-ի 38-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ. վարկային գծերի մոնիտորինգի ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև այն վարկային գծերի վրա`

1. որոնք գերազանցում են բանկի ներքին ակտերով որոշված սահմանաչափերը (բացառություններ),

2. որոնցում շարժ չկա,

3. որոնցով մարումներն իրականացվում են հաճախորդի հաշվին մուտքագրվող վարկի նոր մասնաբաժնի հաշվին,».

i

1.17 հավելված 1-ի 42-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) 42-րդ կետի «ա» ենթակետի «կապը (հարաբերակցությունը)» բառերը փոխարինել «նպատակային (բենչմարք) հարաբերակցությունը» բառերով,

բ) 42-րդ կետի «ը» ենթակետը «գործադիր մարմնին» բառերից հետո լրացնել «բանկի հիմնական միջոցների կառավարման և հիմնական միջոցներում ներդրումների իրականացման վերաբերյալ» բառերով.

i

1.18 հավելված 1-ի 43-րդ կետի «զ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի ավանդային բազայի կառավարման վերաբերյալ» բառերով.

i

1.19 հավելված 1-ի 45-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) 45-րդ կետի «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե. բանկի անունից փոխառության գործարքներ կնքելու իրավասություն ունեցող աշխատակիցներից յուրաքանչյուրի համար առանց համապատասխան ղեկավարի վավերացման կնքվող գործարքի (կամ գործարքների) թույլատրելի առավելագույն չափը/սահմանաչափերը,»,

բ) 45-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ. բանկի այն ստորաբաժանումների համագործակցության եղանակները, որոնք կարող են իրենց կողմից իրականացվող գործառնություններով ազդել բանկի իրացվելիության մակարդակի վրա,»,

գ) 45-րդ կետի «ժէ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի իրացվելիության կառավարման վերաբերյալ» բառերով.

1.20 հավելված 1-ի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«47. Բանկը, մինչև նոր գործիք կիրառելը, բանկի խորհրդին է ներկայացնում նոր գործիքի նկարագրությունը, առնչվող ռիսկերը և այդ գործիքի ներդրման հնարավոր կորուստների վերլուծությունը` հաշվի առնելով բանկի ընդհանուր վիճակը, իրացվելիության և կապիտալի մակարդակները:».

1.21 հավելված 1-ի 48-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

ա) 48-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. ակտիվների ընթացիկ և ակնկալվող որակը,»,

բ) 48-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ. հաշվետու ամսվա դրությամբ ավանդային բազայի կառուցվածքը և դրա փոփոխման միտումները,».

1.22 հավելված 1-ը լրացնել նոր «50.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«50.1. Բանկի խորհուրդը հաստատում է բանկի շահութաբաժնային քաղաքականությունը, որը առնվազն պետք է պարունակի շահութաբաժինների չափի որոշման, ինչպես նաև շահաբաժինների վճարման սկզբունքները և դեպքերը:».

i

1.23 հավելված 1-ի 52-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

ա) 52-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. բանկի վճարային և/կամ տեղեկատվական համակարգերի խափանման իրավիճակներում գործողությունների ծրագիրը, ծրագրի պատրաստման, թեսթավորման և դեպքի ի հայտ գալու պարագայում` ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց,»,

բ) 52-րդ կետի «թ» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի գործունեության վերաբերյալ» բառերով,

գ) 52-րդ կետը լրացնել «ժ» և «ժա» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«ժ. տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքները,

ժա. սպասարկման պայմանագրերի առկայության պահանջը:».

i

1.24 հավելված 1-ի 53-րդ կետը «ներքին ակտեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը» բառերով.

i

1.25 հավելված 1-ի 58-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) 58-րդ կետի «բ» ենթակետից հանել «, օգտագործման և պահատվության պայմանագրի դադարեցման» բառերը,

բ) 58-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. անհատական պահատեղերի վարձակալման և հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց գանձվող կոմիսիոն վճարների ձևավորման սկզբունքները,»,

գ) 58-րդ կետի «ե» ենթակետը «բանկի կառավարման մարմիններին» բառերից հետո լրացնել «բանկի հետհաշվեկշռային գործառնությունների վերաբերյալ» բառերով,

դ) 58-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի դրույթները/պահանջները պետք է համահունչ լինեն վարկային գործառնությունները կարգավորող ներքին ակտերի պահանջներին:».

1.26 հավելված 1-ի 62-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

ա) 62-րդ կետի «ամեն մի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր» բառով,

բ) 62-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ավանդային բազայի և ակտիվների կառուցվածքը, դրանց փոփոխման միտումները,»,

գ) 62-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. եկամուտների և ծախսերի կազմը, գումարային մեծությունը, դրանց փոփոխման միտումները,».

1.27 հավելված 1-ի 66-րդ կետից հանել «, վերստուգիչ հանձնաժողովի» բառերը.

i

1.28 հավելված 1-ը լրացնել նոր «66.1» և «66.2» կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«66.1. Բանկի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է ներառի ծրագրի գործողության շրջանակները (ներառյալ` ստուգումների ժամանակացույցը), պարբերաբար քննարկվի և, անհրաժեշտության դեպքում, վերանայվի: Բացի այդ, խորհուրդը կարող է նաև դիմել ներքին աուդիտին` նպատակային ստուգում իրականացնելու պահանջով:

Աուդիտորական ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնել.

ա. նախկինում իրականացված համանման աուդիտորական ստուգումների փորձը,

բ. ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվող, իրենց ոլորտներում աուդիտի անցկացման պահանջարկը,

գ. վերստուգվող ստորաբաժանումներում իրականացվող գործառնությունների բարդությունը, ծավալները և այդ ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության (կոմպետենտության) աստիճանը,

դ. ներքին աուդիտի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը և փորձը,

ե. աուդիտորական ստուգումների իրականացման և հաշվետվությունների պատրաստման ժամկետները:

Աուդիտորական ստուգումների ծրագրերի հետ մեկտեղ պետք է մշակվեն ստուգումների իրականացման ժամանակացույցերը:

66.2. Աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի ներքո, ներքին աուդիտի աշխատանքները պետք է առնվազն ներառեն.

ա. աշխատանքային փաստաթղթերի և գրանցումների ամբողջականության և համարժեքության, ինչպես նաև գործարքների համապատասխան և պատշաճ հաշվեգրման ստուգումը,

բ. բանկի ֆինանսական հաշվետվություններում ակտիվների պատշաճ ներկայացման, իսկ անհրաժեշտության դեպքում` ակտիվների ֆիզիկապես առկայության և ակտիվների պահպանման եղանակների ստուգումը (օրինակ` կանխիկ դրամ) և պարտավորությունների լիովին բացահայտված և պատճառաբանված լինելու ստուգումը,

գ. գրավի և այլ հետհաշվեկշռային միջոցների պատշաճ գնահատման, հաշվառման և պաշտպանվածության ստուգումը, այդ թվում` տեղերում ուսումնասիրությունների միջոցով,

դ. գործող օրենքների, այլ իրավական և նորմատիվային ակտերի պահանջներին բանկի խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների և կարգերի (կանոնակարգերի, ընթացակարգերի, հրահանգների, ուղեցույցների) համապատասխանության ստուգումը,

ե. բանկի աշխատակիցների կողմից բանկի ներքին քաղաքականություններին և կարգերին (կանոնակարգերին, ընթացակարգերին, հրահանգներին, ուղեցույցներին) համապատասխան գործելու ստուգումը,

զ. եկամուտների հաշվառումը և ծախսերի ուսումնասիրությունը, հաստատելու համար, որ վերջիններս լիազորված են, գումարով` ճիշտ և համապատասխանում են բանկի քաղաքականությանը (օրինակ` վարկերի զեղչերի, ավանդների տոկոսների, մարումների ուշացումների համար տույժերի, ծառայությունների դիմաց վճարումների և ժամկետանց վարկերի ընտրանքային ստուգումները` դրանց ճշտությունը ստուգելու համար),

է. յուրաքանչյուր աշխատակցի կողմից իր իրավասությունների շրջանակներում ներքին հսկողության գործառույթների իրականացման գնահատումը,

ը. բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետության և բանկի ռիսկերին համարժեք լինելու գնահատումը,

թ. ներքին տեղեկատվական և հաշվետվական համակարգի գնահատումը,

ժ. բանկի կապիտալի համարժեքության ապահովման մեխանիզմի արդյունավետության գնահատումը,

ժա. կազմակերպության աշխատակիցներին տրված լիազորությունների (օրինակ` վարկեր տրամադրել, լիազորագրեր, պայմանագրեր, փոխանցումներ և այլ տիպի իրավական կամ հաշվապահական փաստաթղթեր ստորագրել) գնահատումը` բացառելու հնարավոր չարաշահումները,

ժբ. վարկավորման գործընթացի, վարկերի դասակարգման, վարկերից կորուստների, վարկերի դուրսգրումների և հետվերադարձի գործընթացի ուսումնասիրությունը:».

i

1.29 հավելված 1-ի 68-րդ կետից հանել «և/կամ վերստուգիչ հանձնաժողովին» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.08.2006
N 499-Ն
Որոշում