040.0894.090705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2005 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 3-րդ կետում «6 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում`
i
1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Աղյուսակ 1
.________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը` ըստ բենզինի մակնիշի |
| |_________________________________|
| |նորմալ |ռեգուլյար|պրեմիում|սուպեր|
|______________________________________|_______|_________|________|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________________________________|_______|_________|________|______|
|1. Ճայթյունակայունությունը. | | | | |
| օկտանային թիվը որոշված հետազոտական | | | | |
| մեթոդով, ոչ պակաս |80 |91 |95 |98 |
| օկտանային թիվը որոշված շարժիչային | | | | |
| մեթոդով, ոչ պակաս |76 |81 |85 |88 |
|______________________________________|_______|_________________________|
|2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ| | |
| ավելի. | | |
| մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը |10 | 5 |
| 2006 թվականի նոյեմբերի 1-ից | 5 | 5 |
|______________________________________|_______|_________________________|
|3. Խտությունը 15 oC ջերմաստիճանում, | | |
| կգ/մ3 |700-750| 720-775 |
|______________________________________|_______|_________________________|
|4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ | | |
| ավելի. | | |
| մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը |500 | 150 |
| 2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև | | |
| 2010 թվականի հունվարի 1-ը |500 | 50 |
| 2010 թվականի հունվարի 1-ից |500 | 10 |
|______________________________________|_______|_________________________|
|5. Ածխաջրածինների ծավալային մասը, %, | | |
| ոչ ավելի | | |
| արոմատիկ |- | 35,0 |
| օլեֆիններ |- |21,0 |18,0 |18,0 |
|______________________________________|_______|_________________________|
|6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի|5,0 | 1,0 |
|______________________________________|_______|_________________________|
|7. Թթվածնի զանգվածային մասը, %, | | |
| ոչ ավելի |- | 2,7 |
|______________________________________|_______|_________________________|
|8. Օքսիդիչների ծավալային մասը, %, | | |
| ոչ ավելի | | |
| մեթանոլ |- | 3,0 |
| էթանոլ |- | 5,0 |
| իզոպրոպիլ սպիրտ |- | 10,0 |
| իզոբութիլ սպիրտ |- | 10,0 |
| եռաբութիլ սպիրտ |- | 7,0 |
| եթերներ (C5 և ավելի) |- | 15,0 |
| այլ օքսիդիչներ |- | 10,0 |
.________________________________________________________________________.
«.
2-րդ աղյուսակում`
«Նորմը` ըստ դասերի» սյունակում «B» տառը փոխարինել «A» տառով, նույն սյունակի 1-ին կետի «ոչ ավելի» տողում «70,0» թիվը փոխարինել «60,0» թվով.
«Ցուցանիշի անվանումը» սյունակը «150 oC (E 150)» թվերից հետո լրացնել «ոչ պակաս» բառերով,
9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`
A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,
C1` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,
F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը»,
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`
ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,
այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):
Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3ա աղյուսակում:
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և
նորմերը
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը` ըստ |
| |__________________|
| | A դասի |4-րդ դասի|
|______________________________________________________|________|_________|
|1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ |51,0 |47,0 |
| ցետանային ցուցիչը, ոչ պակաս |46,0 |43,0 |
|______________________________________________________|________|_________|
|2. Խտությունը 15 oC ջերմաստիճանում, կգ/մ3 |820-845 |800-840 |
|______________________________________________________|__________________|
|3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային | |
| մասը, %, ոչ ավելի | 11 |
|______________________________________________________|__________________|
|4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի. | |
| մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը | 350 |
| 2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի | |
| հունվարի 1-ը | 50 |
| 2010 թվականի հունվարի 1-ից | 10 |
|______________________________________________________|__________________|
|5. Բռնկման ջերմաստիճանը, oC, ոչ ցածր` | 55 |
|______________________________________________________|__________________|
|6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% | |
| նստվածքում, %, ոչ ավելի | 0,30 |
|______________________________________________________|__________________|
|7. Մածուցիկությունը` 40 oC ջերմաստիճանում, մմ2/վ |2,0-4,5 |1,2-4,00 |
|______________________________________________________|________|_________|
|8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր |0 |մինուս 34|
|______________________________________________________|__________________|
|9. Ֆրակցիոն կազմը. | |
| 95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC, | 360 |
| ոչ բարձր | | |
| 180 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |- |10 |
| 250 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր |65 |- |
| 340 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր |- |95 |
| 350 oC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր |85 |- |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը` ըստ |
| |___________________|
| | A դասի |4-րդ դասի|
|_____________________________________________________|___________________|
|1. Ցետանային թիվը, ոչ պակաս | 45 |
|_____________________________________________________|___________________|
|2. Խտությունը 20 oC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր |860 |840 |
|_____________________________________________________|___________________|
|3. Ծծմբաջրածնի պարունակությունը | Բացակայում է |
|_____________________________________________________|___________________|
|4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի | 500 |
|_____________________________________________________|___________________|
|5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, oC, | | |
| ոչ ցածր ընդհանուր նշանակության դիզելների համար, |40 |35 |
| ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների | | |
| համար |61 |40 |
|_____________________________________________________|_________|_________|
|6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքի, | | |
| %, ոչ ավելի |0,20 |0,30 |
|_____________________________________________________|_________|_________|
|7. Կինեմատիկական մածուցիկությունը 20 oC դեպքում, | | |
| մմ2/վ |3,0-6,0 |1,8-5,0 |
|_____________________________________________________|_________|_________|
|8. Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր |մինուս 5 |մինուս 25|
|_____________________________________________________|_________|_________|
|9. Ֆրակցիոն կազմը` | | |
| 50% թորման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր |285 |280 |
| 95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), oC, | | |
| ոչ բարձր |370 |340 |
._________________________________________________________________________.
11-րդ կետում «1, 2 և 3-րդ» թվերը փոխարինել «1, 2, 3 և 3ա» թվերով,
i
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ և 3ա աղյուսակներում ներկայացված նշագրերով, բաժանում են հետևյալ դասերի`
A` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը,
4-րդ դաս` նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը»,
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:
Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և ցետանային թիվը, «ԱՄԱՌԱՅԻՆ» (A ամառային սեզոնի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (4-րդ դասի ձմեռային սեզոնի համար) մականշվածքը:
Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը».
32-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը».
i
36-րդ կետում «5ս սխեմայի դեպքում» բառերը փոխարինել «5ս սխեմայի դեպքում` 36 ամիս, 6ս սխեմայի դեպքում» բառերով,
VIII բաժնի`
i
5-րդ աղյուսակից հանել «ԳՕՍՏ 1461» և «ԳՕՍՏ 6321 (ԻՍՕ 2160)» ստանդարտների նշագրերով տողերն ամբողջությամբ, «ԻՍՕ 4264» և «ԵՆ 12916» ստանդարտի նշագրերը համապատասխանաբար փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4264» և «ՀՍՏ ԵՆ 12916» ստանդարտների նշագրերով,
5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.
._________________________________________________________________________.
|ԳՕՍՏ 17323 |Վառելիքներ շարժիչների համար. Մերկապտանային և |
| |ծծմբաջրածնային ծծմբի որոշման պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 29040 |Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային |
| |պարունակության որոշման մեթոդ |
|_______________|_________________________________________________________|
|ԵՆ 1601 |Նավթամթերք հեղուկ. Բենզին ոչ էթիլացված. Թթվածին |
| |պարունակող օրգանական միացությունների և թթվածնի ընդհանուր|
| |պարունակության որոշման գազաքրոմատագրաֆիկական (O-FID) |
| |մեթոդ |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 8-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ