Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.1993  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

i

1. 1993 թվականի հունվարի 1-ից պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը բոլոր գործատուների համար, բացառությամբ սույն հրամանագրի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշվածների, սահմանել 37 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

(1-ին կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)

2. Հաշմանդամների հասարակական կազմակերպություններից, այն ձեռնարկություններից, դրանց տնտեսական միավորումներից, հիմնարկներից, ուսումնական հաստատություններից, որտեղ աշխատողների և սովորողների թվաքանակի ոչ պակաս 50 տոկոսը հանդիսանում են հաշմանդամներ, գանձվող պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը սահմանել 4,7 տոկոս` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ:

(2-րդ կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)

i

3. Քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափը պահպանել յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով:

/ուժը կորցրել է 28.02.96 հրամանագիր/

4. 1993 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռներեցները պարտադիր կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում եկամտի 10 տոկոսի չափով, սակայն արտոնագրի համար սահմանված վճարի 30 տոկոսից ոչ պակաս:

/ուժը կորցրել է 28.02.96 հրամանագիր/

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին.

i

բ) սահմանել հաստատագրված գումարներով պետբյուջե վճարներ կատարող հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը և դրանց վճարման կարգը.

գ) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

/փոփ. 07.02.94 հրամանագիր/

(5-րդ կետն ուժը կորցրել է 25.06.98 թիվ ՆՀ-70 հրամանագիր)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրի 1-ին և 3-րդ կետերը:

 

25 հունվարի 1993 թվական

ՆՀ-188

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.01.1993
N ՆՀ-188
Հրամանագիր