ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-22-Ո-72
2019 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-34-Ո-88 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 142-րդ կետում «142.2» թիվը փոխարինել «142.3» թվով.
2) Որոշման 1-ին հավելվածի 148-րդ կետում «148.5» թիվը փոխարինել «148.4» թվով.
i
3) Որոշման 1-ին հավելվածի 142-րդ կետով սահմանված պաշտոնի անձնագրի «142.2» թիվը փոխարինել «142.3» թվով.
4) Որոշման 1-ին հավելվածի 148-րդ կետով սահմանված պաշտոնի անձնագրի «148.5» թիվը փոխարինել «148.4» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. ապրիլի 15
Երևան