040.0127.110300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2000 թվականի N 127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական ավիացիայում օդանավերի էշելոնավորման ֆուտային համակարգի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
i
բ) որոշման N 4 հավելվածից հանել «սնդիկի սյան միլիմետր» տողը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 20-ից:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 30-ի N 260 որոշման
Կիրառման համար ժամանակավորապես թույլատրելի
արտահամակարգային միավորները
.__________________________________________________________________________.
| | Արտահամակարգային միավորը |
| |_____________________________________________________________|
| | | պայմանանշանը | արտահայտումը | կիրառման |
|Մեծության |միավորի |______________| միավորների | ոլորտը |
|անվանումը |անվանումը |միջազ-|հայերեն| միջազգային | |
| | |գային | | համակարգի | |
| | | | | միավորներով | |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Երկարություն|ծովային մղոն|n mail| մղ |1852 m (ճշգրիտ) |ծովային նավա-|
| | | | | |գնացություն |
| | | | | |և օդագնացու-|
| | | | | |թյուն |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Երկարություն| ֆունտ |ft |ֆուտ |0.3048 m |օդագնացու- |
|(ուղղաձիգ) | | | | |թյուն |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Զանգված | կարատ |- |կար |2x10(exp-4) kg |թանկարժեք |
| | | | |(ճշգրիտ) |քարերի և |
| | | | | |մարգարիտների |
| | | | | |համար |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Գծային | տեքս |tex |տեքս |1x10(exp-6) kg/m |մանածագոր- |
|խտություն | | | |(ճշգրիտ) |ծական արդյու-|
| | | | | |նաբերություն |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Արագություն | հանգույց |kn |հնգց |0.514(4) m/s |ծովային նավա-|
| | | | | |գնացություն |
| | | | | |և օդագնացու-|
| | | | | |թյուն |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Արագացում | գալ |Gal |Գալ |0.01 m/s(2) |ծանրաչափու- |
| | | | | |թյուն |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Պտտման | պտույտ |r/s |պտ/վ |1 s (exp-1) | |
|հաճախակա- |վայրկյանում | | | | |
|նություն | պտույտ |r/min |պտ/րոպ.|1/60s(exp-1)= | |
| | րոպեում | | |=0.016(6)s(exp-1) | |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Ճնշում | բար |bar |բար |1x10(exp5) Pa | |
| | | | | | |
| |սնդիկի սյան |mm Hg |սնդ. ս.|133.332 Pa | |
| | միլիմետր | |մմ | | |
|____________|____________|______|_______|___________________|_____________|
|Լոգարիթմական| նեպեր |Np |Նպ |1Np=0.868... |Կապի գծերում |
|մեծություն | | | |B=8.686...dB |էլեկտրական |
|(համանուն | | | | |ազդանշանների |
|մեծություն- | | | | |մարումը |
|ների | | | | |չափելու |
|չափազուրկ | | | | |ժամանակ |
|հարաբերու- | | | | | |
|թյան բնական | | | | | |
|լոգարիթմը) | | | | | |
.__________________________________________________________________________.