ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-7-Ո-11
2018 թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-5-Ո-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների անվերապահ կատարման անհրաժեշտությունը,
նկատի ունենալով հիշյալ հոդվածով նախատեսված վեցամսյա ժամանակահատվածում իրականացվող աշխատանքները Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համադրված իրականացնելու անհրաժեշտությունը,
i
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին համապատասխան կազմված դատարանների և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների ցուցակը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-5-Ո-6 որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. մայիսի 10
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. մայիսի 10-ի թիվ
ԲԴԽ-7-Ո-11 որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱԶՄՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
._____________________________________________________________________.
| |Դատարանների (Վճռաբեկ դատարանի պալատների) |Ժամկետներ |
| |նախագահների թեկնածուների ցուցակների ներկայացում` | |
| |ըստ դատարանների | |
|__|___________________________________________________|______________|
|1.|ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ Շիրակի մարզի, ՀՀ Սյունիքի |21.05.2018- |
| |մարզի և ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր |25.05.2018 թթ.|
| |իրավասության դատարաններ | |
|__|___________________________________________________|______________|
|2.|Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության |29.05.2018- |
| |դատարան |02.06.2018 թթ.|
|__|___________________________________________________|______________|
|3.|ՀՀ վարչական դատարան |04.06.2018- |
| | |09.06.2018 թթ.|
|__|___________________________________________________|______________|
|4.|ՀՀ վերաքննիչ քրեական դատարան |11.06.2018- |
| | |16.06.2018 թթ.|
|__|___________________________________________________|______________|
|5.|ՀՀ վերաքննիչ վարչական դատարան |18.06.2018- |
| | |23.06.2018 թթ.|
|__|___________________________________________________|______________|
|6.|ՀՀ վճռաբեկ դատարանի պալատներ |25.06.2018- |
| | |30.06.2018 թթ.|
|__|___________________________________________________|______________|
|7.|ՀՀ Արագածոտնի մարզի, ՀՀ Արարատի և Վայոց ձորի |02.07.2018- |
| |մարզերի, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր |07.07.2018 թթ.|
| |իրավասության դատարաններ | |
|__|___________________________________________________|______________|
|8.|ՀՀ Գեղարքունիքի մարզի, ՀՀ Լոռու մարզի և ՀՀ Կոտայքի|09.07.2018- |
| |մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության |12.07.2018 թթ.|
| |դատարաններ | |
._____________________________________________________________________.