ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2018 թվականի N 146-Ն
i
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 31-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել իրավաբանական անձի կանոնադրության (կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության) տիտղոսաթերթի վրա նշում կատարելու ձևերը (համաձայն հավելվածի):
2. Սահմանել, որ այլ մարմինների կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման, ինչպես նաև պետական ռեգիստրի կողմից վերագրանցված իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածի նշումների մեջ «ԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտության փոխարեն նշվում է «ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է» արտահայտությունը:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում կանոնադրության տիտղոսաթերթի վրա նշում կատարելուց հետո փաստաթուղթը ստորագրում է համապատասխան աշխատակիցը:
4. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի` պետական ռեգիստրի կողմից փոփոխությունների գրանցման դեպքում հավելվածում բերված նշումների հետ մեկտեղ կատարվում է նշում իրավաբանական անձի գրանցման (վերագրանցման) վերաբերյալ:
5. Այլ մարմինների կողմից գրանցված (վերագրանցված) իրավաբանական անձի մասին տեղեկությունները պետական միասնական գրանցամատյանում գրառելու (առանց փոփոխությունների գրանցման) դեպքում իրավաբանական անձի կանոնադրության վրա կատարվում է նշում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման (տեղեկությունների գրառման) տվյալների վերաբերյալ:
i
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. մարտի 17-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 31-Ն հրամանը:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված
Արդարադատության նախարարի
2018 թվականի ապրիլի 10-ի
N 146-Ն հրամանի
1. Իրավաբանական անձանց 2. Իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի կողմից պետական ռեգիստրի կողմից
իրավաբանական անձի փոփոխությունների պետական
պետական գրանցման դեպքում գրանցման դեպքում
._____________________________________________________________________.
|Տպագրված է ընդամենը __ օրինակ | |Տպագրված է ընդամենը __ օրինակ |
| | | |
| ՕՐԻՆԱԿ _____ | | ՕՐԻՆԱԿ _____ |
| | | |
| ԳՐԱՆՑՎԱԾ Է | | ԳՐԱՆՑՎԱԾ Է |
| | | |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ | |ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ |
| ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ | |ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 00.00.0000 թ. |
|_____ ____________20___ թ. | |գրանցման համար` 000.000.00000 |
| | | ՀՎՀՀ` 00000000 |
|գրանցման համարը` _____________ | |00.00.0000 թ. գրանցված |
| | |կանոնադրության թիվ ____ __ |
| ՀՎՀՀ` ___________ | |փոփոխությունը գրանցված է |
| | |իրավաբանական անձանց պետական |
| աշխատակից` | |ռեգիստրի կողմից |
| _______________ ______________ | | ____ ____ 20___ թ. |
| | | |
| | | աշխատակից` |
| | | _____________ _______________ |
| | | |
._____________________________________________________________________.