040.0353.040418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2018 թվականի N 353-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 4-րդ կետում «լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):» բառերը փոխարինել «լիազորված մարմնի ղեկավարի կողմից սահմանված ստորաբաժանումը կամ ստորաբաժանումները (այսուհետ` ստորաբաժանում):» բառերով.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Ստորաբաժանման` քննությունը կազմակերպող և անցկացնող աշխատողների (այսուհետ` աշխատողներ) ցանկը և գործունեության կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:».
i
3) 11-րդ կետում «Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում)» բառերը փոխարինել «Ստորաբաժանումը» բառով.
i
4) 15-րդ կետում «Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է» բառերը փոխարինել «Աշխատողներն ստուգում են» բառերով.
i
5) 16-րդ կետում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Աշխատողների» բառով, իսկ «հանձնաժողովի անդամները և քարտուղարը:» բառերը` «աշխատողները:» բառով.
i
6) 18-րդ կետում «հանձնաժողովի անդամները» բառերը փոխարինել «աշխատողները» բառով, իսկ «ստորագրությամբ հաստատում են» բառերը` «ստորագրում են» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ