124.0048.230218
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 02 2018 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418064
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
9 փետրվարի 2018 թվականի N 48-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 445-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքին դասվող ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը, լրացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N 445-Ն հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թ. փետրվարի 9-ի
N 48-Ն հրամանի
«Հավելված N 1
ՀՀ ԿԱ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2017 թ. դեկտեմբերի 28-ի
N 445-Ն հրամանի
ՀԱՅՏ
._________________________________________________________________________.
| ՀԱՅՏ |Փաստաթղթի հերթական համարը |
|«Բնական մորթուց հագուստի առարկաներ, |_______________________________|
|հագուստի պարագաներ և այլ |(լրացվում է հարկային մարմնի |
|արտադրատեսակներ» ապրանքային դիրքի |կողմից, իսկ ներմուծվող |
|ապրանքների հսկիչ (նույնականացման) |ապրանքների համար` մաքսային |
|նշանների ձեռք բերման |մարմնի կողմից) |
|_________________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|(ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_________________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողի անվանումը | |
|_________________________________________|_______________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
|_________________________________________|_______________________________|
|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի | |
|անվանումը | |
|_________________________________________|_______________________________|
|5. Հաշվառման մաքսատուն-վարչության | |
|անվանումը, թղթապանակի համարը | |
|_________________________________________|_______________________________|
|6. Հայաստանի Հանրապետությունում |7. Հայաստանի Հանրապետություն |
|արտադրվող` դրոշմավորման ենթակա |ներմուծվող` դրոշմավորման |
|ապրանքների համար նախատեսված հսկիչ |ենթակա ապրանքների և (կամ) |
|(նույնականացման) նշանների ձեռք |Հայաստանի Հանրապետությունում |
|բերման հայտ ներկայացնող անձինք |դրոշմավորման ենթակա ապրանքների |
|նշում են V |մնացորդի համար նախատեսված հսկիչ|
| |(նույնականացման) նշանների ձեռք |
| |բերման հայտ ներկայացնող անձինք |
| |նշում են V |
|_________________________________________________________________________|
|Ապ- |Ապ- |Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Ապ-|Նյու|Ապ-|Ապ-|Ապ- |Ապրան|Ապրան|Մաք-|Պա- |
|րան-|րան-|րան|րան|րան|րան|րան|րան|թի |րան|րան|րան |քըն |քային|սա- |հանջ|
|քի |քա- |քի |քի |քա-|քի |քի |քի |անվա|քի |քի |քըն |արտադ|դիրքի|յին |վող |
|ծած-|խմբի|ան-|նկա|տե-|չափ|մո-| |նու-|որա|ծագ|ար- |րողի |միջազ|հայ-|դրոշ|
|կա- |հա- |վա-|րա-|սա-|սը |դե-|գ |մը |կը |ման|տադ-|գտնվե|գային|տարա|մապի|
|գիրն|մա- |նու|գի-|կին| |լը |ու |որից|սահ|եր-|րողի|լու |հա- |րա- |տակ-|
|ըստ |ռոտ |մը |րը |բնո| | |յ |պատ-|մա-|կի-|ան- |վայրի|մարը |գրի |ների|
|ԱՏԳ |ան- | | |րոշ| | |ն |րաստ|նող|րը |վա- |միջազ|(GTIN|համա|քա- |
|ԱԱ |վա- | | |չափ| | |ը |ված |նոր| |նու-|գային|-Glօ-|րը |նակը|
|դասա|նու-| | |ման| | | |է |մա-| |մը |հա- |bal |և | |
|կարգ|մը | | |միա| | | |ապ- |տի-| | |մարը |Trade|ամսա| |
|չի | | | |վո-| | | |րան-|վա-| | |(GLN-|Item |թիվը| |
|(10 | | | |րը | | | |քը |յին| | |Glօ- |Num- | | |
|նիշ)| | | | | | | | |փաս| | |bal |ber) | | |
| | | | | | | | | |տա | | |Loca-| | | |
| | | | | | | | | |թըղ| | |tioո | | | |
| | | | | | | | | |թե | | |Num- | | | |
| | | | | | | | | |րի | | |ber),| | | |
| | | | | | | | | |ան-| | |եթե | | | |
| | | | | | | | | |վա-| | |առկա | | | |
| | | | | | | | | |նու| | |է | | | |
| | | | | | | | | |մը | | | | | | |
| | | | | | | | | |(ե-| | | | | | |
| | | | | | | | | |թե | | | | | | |
| | | | | | | | | |առ | | | | | | |
| | | | | | | | | |կա | | | | | | |
| | | | | | | | | |է) | | | | | | |
|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|
| 8 | 9 |10 |11 | 12| 13| 14| 15| 16| 17| 18| 19 | 20 | 21 | 22 | 23 |
|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|
|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|
|____|____|___|___|___|___|___|___|____|___|___|____|_____|_____|____|____|
._________________________________________________________________________.
Պաշտոնատար անձ _________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Լրացման կարգ
«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ
արտադրատեսակներ» ապրանքային դիրքի ապրանքների հսկիչ (նույնականացման)
նշանների ձեռք բերման հայտի լրացման կարգը
Հայտի`
1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը),
4. 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
5. 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման մաքսատուն-վարչության անվանումը, թղթապանակի համարը: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
6. 6-րդ կետում` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
7. 7-րդ կետում` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
8. 8-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,
9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,
10. 10-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,
11. 11-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,
12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,
13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,
14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,
15. 15-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,
16. 16-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,
17. 17-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),
18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,
19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,
20. 20-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),
21. 21-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,
22. 22-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը: Այս կետը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
23. 23-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),
24. Հայտի 2-րդ (հարկ վճարողի անվանումը), 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 10-րդ (ապրանքի անվանումը), 11-րդ (ապրանքի նկարագրությունը), 12-րդ (չափման միավորը), 14-րդ (ապրանքի մոդելը), 15-րդ (ապրանքի գույնը), 16-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 18-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 19-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն: Ընդ որում, հայտի 3-րդ (հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)) կետի տվյալները ռուսերեն լրացնելիս, որպես պարտադիր տվյալներ լրացվում են նաև բնակավայրի (քաղաք, գյուղ) անվանումը, փողոցի անվանումը, շենքի համարը: