Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.0011.230118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

12 հունվարի 2018 թվականի N 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկ»-ի`

ա. 7-րդ կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ ենթակետով`

 

«._____________________________________________________________________.

|19.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության    |       |

|օրենքով սահմանված կարգով և  ժամկետներում ածանցյալ ֆինանսական |       |

|գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ       |       |

|ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել  |       |

|են պարտավորությունների հաշվանցի և  (կամ) զուտացման           |       |

|արդյունքում                                                  |       |

._____________________________________________________________________.

«,

բ. 16-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով`

 

«._____________________________________________________________________.

|6.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության     |(    ) |

|օրենքով սահմանված կարգով և  ժամկետներում ածանցյալ ֆինանսական |       |

|գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ       |       |

|ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք           |       |

|ձևակերպվել  են պարտավորությունների հաշվանցի և  (կամ)         |       |

|զուտացման արդյունքում                                        |       |

._____________________________________________________________________.

«,

գ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«._____________________________________________________________________.

|19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ          |       |

|ներդրումային ֆոնդերի և  Արժեթղթավորման հիմնադրամի`           |       |

|(([կետ 8] - [կետ 8 ենթակետ 1] - [կետ 8 ենթակետ 2] - [կետ 8   |       |

|ենթակետ 4]) + ([կետ 18] -[կետ 18 ենթակետ 1] - [կետ 18        |       |

|ենթակետ 2] - [կետ 18 ենթակետ 4]))                            |       |

|_____________________________________________________________|_______|

|1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի և  Արժեթղթավորման   |       |

|հիմնադրամի համար, որը նրանց զուտ ակտիվներն են                |       |

._____________________________________________________________________.

«,

դ. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«._____________________________________________________________________.

|37. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների    |(    ) |

|հանրագումարը                                                 |       |

._____________________________________________________________________.

«,

ե. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«._____________________________________________________________________.

|38. Շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի       |       |

|հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո      |       |

|(([կետ 34]+[կետ 37]), եթե ([կետ 34] > 0 և  ([կետ 34] >       |       |

|[կետ 37])), կամ 0)                                           |       |

._____________________________________________________________________.

«,

զ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«._____________________________________________________________________.

|39. Նախորդ տարիներում վճարված և  շահութահարկի գումարից       |(    ) |

|չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը                  |       |

._____________________________________________________________________.

«,

է. 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ, 41-րդ և 42-րդ կետերով`

 

«._____________________________________________________________________.

|40. Վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]),|       |

|եթե ([կետ 38]>0 և  ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0)            |       |

|_____________________________________________________________|_______|

|41. Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն         |(   )  |

|շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+    |       |

|[կետ 38]<0), կամ 0)                                          |       |

|_____________________________________________________________|_______|

|42. Շահութահարկի գումարի և  հաշվետու տարում շահութահարկի     |(   )  |

|հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական              |       |

|տարբերությունը (([կետ 34]+[կետ 37]), եթե ([կետ 34]= 0 կամ    |       |

|[կետ 34] < [կետ 37]), կամ 0)                                 |       |

._____________________________________________________________________.

«:

2) հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևի լրացման կարգ»-ի`

ա. 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը` Օրենքի 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Այս կետում չեն լրացվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 7-րդ կետի`»,

բ. 13-րդ կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ ենթակետով`

«19.1) 19.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»,

գ. 22-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«22. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ, 30-32-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Հաշվարկի 16-րդ կետում չեն լրացվում ներդրումային ֆոնդերի մասնակիցների համար ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները` Օրենքի 22.1-րդ հոդվածին համապատասխան: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 16-րդ կետի`»,

դ. 22-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով`

«6.1) 6.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք ձևակերպվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.»,

ե. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«25. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի) ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը), իսկ ներդրումային ֆոնդերը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամը լրացնում են 19-րդ կետի 1-ին ենթակետը, որտեղ լրացվում է նրանց զուտ ակտիվների հանրագումարը:»,

զ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«26. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.1-րդ, 36.3-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների և 36.4-րդ հոդվածով սահմանված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի շահութահարկի գծով արտոնությունների) գումարները: Այս կետը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:»,

է. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«43. Հաշվարկի 37-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը` Օրենքի 47-րդ հոդվածին կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասին և 444-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:»,

ը. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«44. Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը պակաս է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ 37], եթե ([կետ 34]> 0 և ([կետ 34] > [կետ 37]): Եթե շահութահարկի գումարը պակաս է հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարից, ապա Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է 0:»,

թ. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«45. Հաշվարկի 39-րդ կետում լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` Օրենքով սահմանված կարգով վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը:»,

i

ժ. 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1-րդ, 45.2-րդ և 45.3-րդ կետերով`

«45.1. Հաշվարկի 40-րդ կետում լրացվում է վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]), եթե ([կետ 38]>0 և ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0):

45.2. Հաշվարկի 41-րդ կետում լրացվում է հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+[կետ 38]<0), կամ 0):

45.3. Հաշվարկի 42-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարի և հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը ավել է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ 37], եթե ([կետ 34]= 0 կամ [կետ 34] < [կետ 37]), կամ 0): Ընդ որում, եթե Հաշվարկի 40-րդ կետը դրական է ([կետ 40]>0), ապա Հաշվարկի 42-րդ կետը չի լրացվում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.01.2018
N 11-Ն
Հրաման