040.0084.230200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2000 թվականի N 84
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 41 ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 148 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա կապիտալի ներգրավման վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության մասին» N 41 որոշումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու համար վճարի չափերի մասին» N 148 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: