---.0888.121217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
27 նոյեմբերի 2017 թվականի N 888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 256-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի թիվ 02-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 256-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 1-ին կետում`
ա. 1.344-րդ տողի 5-րդ սյունակում «թրջվող փոշի» բառերը փոխարինել «խտացված էմուլսիա» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|1.348 |Կլեյմ |Էմամեկտին բենզոատ |50 |ջրում | |
| | | | |լուծվող | |
| | | | |հատիկներ | |
|_______|______________|____________________|_______|__________| |
|1.349 |Վիդատ 240 |օքսամիլ |240 |խտացված | |
| | | | |էմուլսիա | |
._________________________________________________________________________.
«.
2) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 6-րդ կետում`
ա. 6.070-րդ տողի 4-րդ սյունակում «640+10» թվերը փոխարինել «640+40» թվերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|6.269 |Կոբուզ |պենկոնազոլ |100 |խտացված | |
| | | | |էմուլսիա | |
|_______|______________|____________________|_______|__________| |
|6.270 |Կուպերտին |բորդոյան խառնուրդ + |225+30 |թրջվող | |
| |սուպեր |ցիմօքսանիլ | |փոշի | |
._________________________________________________________________________.
«.
3) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 7-րդ կետի 7.005-րդ տողի 5-րդ սյունակում «խտացված կախույթ» բառերը փոխարինել «փոշի» բառով.
4) հավելվածի «ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ» գլխի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
._________________________________________________________________________.
|8.183 |Կրեդիտ իքստրիմ|գլիֆոսատ |540 |ջրալուծ | |
| | | | |խտածո | |
._________________________________________________________________________.
«.
5) հավելվածի «ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ» գլխում`
ա. 1.243-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|1.243 |Տետրա |ջրալույծ K2 O, B, |12%, |հեղուկ |Գերմանիա, |
| |պլանտամին |երկաթի խելատ |0.8%, | |«Տետրա |
| | |EDTA Fe, Mn [խելատ |0.9%, | |ԳմբՀ» |
| | |EDTA] |0.3% | | |
._________________________________________________________________________.
«.
բ. 1.244-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|1.244 |Տետրա կրիպտո |ջրալույծ K2 O, B, |12%, |հաբեր |Գերմանիա, |
| | |երկաթի խելատ EDTA |0.8%, | |«Տետրա |
| | |Fe, Mn [խելատ EDTA] |0.9%, | |ԳմբՀ» |
| | | |0.3% | | |
._________________________________________________________________________.
«.
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|1.246 |Կալիումի |Ֆոսֆոր, կալիում |400 գ/լ|հեղուկ |ԻԻՀ, |
| | |ֆոսֆիտ |360 գ/լ| |«Բարաֆշան |
| | | | | |Կորպ.» |
|_______|______________|____________________|_______|__________|__________|
|1.247 |Անտի սթրեսս |կալիում, ազոտ, |2.2%, |հեղուկ |ԻԻՀ, |
| | |գլիցին (ամինաթթու), |2.5%, | |«Բարաֆշան |
| | |ֆուլվոթթու, |5%, | |Կորպ.» |
| | |հումինաթթու |3.3%, | | |
| | | |16% | | |
|_______|______________|____________________|_______|__________|__________|
|1.248 |Նիտրոամոֆոսկա |N, P2 O5, K2 O |16%, |1-4 մմ |ՌԴ, «Նե- |
| |16-16-16 | |16%, |տրամագծով |վինոմիսկի |
| | | |16% |մոխրագույն|Ազոտ» ԲԸ |
| | | | |հատիկներ | |
| | | | |(գրանուլ- | |
| | | | |ներ) | |
|_______|______________|____________________|_______|__________|__________|
|1.249 |Այրոն կարբ |երկաթ, խելացված |6.45%, |փոշի |ԻԻՀ, |
| | |երկաթ, լուծված |5.85%, | |«Բարաֆշան |
| | |կալիում, ընդհանուր |17.31%,| |Կորպ.» |
| | |ազոտ |5.65% | | |
|_______|______________|____________________|_______|__________|__________|
|1.250 |pH Կոնտրոլ |օրգանական թթուներ, |50%, 3%|հեղուկ |ԻԻՀ, |
| | |օրգանական նյութեր | | |«Բարաֆշան |
| | | | | |Կորպ.» |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: