Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 20 ...

 

 

112.0008.271117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11217461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

22 նոյեմբերի 2017 թվականի թիվ 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Ոստիկանության ծառայողի վկայականի ձևը և տալու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 12-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն հրամանի 2-րդ հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Վկայականի քարտերը փոխարինվում են ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու, նոր կոչում շնորհելու, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու կամ նոր կոչում շնորհելու դեպքերում ոստիկանության ծառայողը 7-օրյա ժամկետում, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում` 7 օր առաջ ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն` լուսանկարվելու համար: Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում ոստիկանության ծառայողը 3-օրյա ժամկետում ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն` ծառայողական վկայականի պլաստիկ քարտը փոխարինելու համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
22.11.2017
N 8-Ն
Հրաման