Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

110.1318.221117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017452

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 1318-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 30-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի հավելվածներ 1-ը և 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածներ NN 1-ի և 2-ի:

 

Հավելված N 1

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1318-Ն հրամանի

 

«Հավելված 1

ՀՀ ԿԳ նախարարի

26 հունվարի 2007 թ.

N 29-Ն հրամանի

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

 

._________________________________________________________________________.

|N |Պաշտոնի   |Հաստիքային միավորների քանակը` կախված խմբերի թվից           |

|  |անվանումը |___________________________________________________________|

|  |          |1   |2   |3   |4   |5   |6   |7   |8   |9   |10  |11  |12  |

|  |          |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |խ   |

|  |          |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |ու  |

|  |          |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |մ   |

|  |          |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |բ   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1.|Տնօրեն    |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|2.|Մեթոդիստ  |0.25|0.25|0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1,25|1,25|1,25|

|  |ուս. գծով |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տնօրենի   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տեղակալ   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|3.|Բուժքույր |0.5 |0.5 |0.75|0.75|1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|4.|Գլխ.      |0.5 |0,5 |0,5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|  |հաշվապահ  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|6.|Տնտեսվար  |0.25|0.5 |0.5 |0.5 |0.5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|7.|Պահեստապետ| -  | -  | -  | -  |0,5 |0,5 |0, 5|0,5 |0,5 |0,51|0,5 |0,5 |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|8.|Գործավար  | -  | -  | -  | -  |0.25|0.25|0. 5|0.5 |0.5 |1   |1   |1   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|9.|Շեֆ       | -  | -  | -  | -  | -  | -  | -  | -  | -  |1   |1   |1   |

|  |խոհարար   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|10|Խոհարար   |1   |1   |1   |1   |1   |1   |2   |2   |2   |2   |2   |2   |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|11|Խոհարարի  |0.5 |0.5 |0.5 |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |1   |

|  |օգնական   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|12|Օժանդակ   |0.25|0,5 |0,5 |0,5 |0,5 |0.5 |1   |1   |1   |2   |2   |2   |

|  |բանվոր    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|14|Դերձակ    |  - |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|15|Լվացարար  |  - |0,75|1   |1   |1,5 |2   |2,25|2,5 |2,5 |2,5 |3   |3   |

|  |(շուրջօրյա|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |հաճախում  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |ունեցող   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |մանկապար- |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տեզում)   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|16|Լվացարար  | -  |0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|0.25|

|__|__________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|17|Հավաքարար |0.5 |0.5 |0.5 |0.5 |0,5 |0,5 |0,5 |1   |1   |1   |1   |1   |

._________________________________________________________________________.

 

18. Ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար:

19. Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով:

20. Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0,5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք:

21. Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000-2000 մ2 տարածության համար` 1 միավոր:

22. Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1,5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք` 1 միավոր` յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար:

23. Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

24. Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում:

25. Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի` 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0,25 դրույք:

26. Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի` 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին` 0,25 դրույք:

27. Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի` 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար` 0,25 դրույք:

28. Պարուսույց` պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի` 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին` 0,25 դրույք:

29. Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ(ներ)ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք:

30. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ` պայմանագրային կարգով` փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում:

31. Սույն հավելվածով սահմանված հաստիքային միավորները պարտադիր նվազագույնն են: Հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում կարող են տրամադրվել լրացուցիչ հաստիքներ:

 

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ

 

._________________________________________________________________________.

|N |Նախադպրոցական խմբեր |6-օրյա աշխատանքային     |5-օրյա աշխատանքային     |

|  |Պաշտոնի անվանումը   |շաբաթի դեպքում          |շաբաթի դեպքում          |

|  |                    |________________________|________________________|

|  |                    |8   |9   |10  |12  |24  |8   |9   |10,5|12  |24  |

|  |                    |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1.|Դաստիարակ           |1,17|1,5 |1,67|2   |2,2 |1,12|1,25|1,55|2   |2   |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|2.|դաստիարակի օգնական  |1   |1,25|1,25|1,5 |1,5 |1   |1,1 |1,15|1,25|1,5 |

|__|____________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|3.|Մսուրային խմբեր     |8   |9   |10  |12  |24  |8   |9   |10,5|12  |24  |

|  |(Վաղ տարիքի առաջին, |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |ժամ |

|  |երկրորդ, կրտսեր     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |տարիքի առաջին խմբեր)|    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |                    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|  |դաստիարակ           |1,4,|1,3,|1,67|2   |3.6 |1,12|1   |1,55|2   |3   |

|  |դաստիարակի օգնական  |1,5 |1,33|1,45|1,75|2,75|1,25|1,1 |1,3 |1,5 |2,5 |

._________________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1318-Ն հրամանի

 

«Հավելված 2

ՀՀ ԿԳ նախարարի

26 հունվարի 2007 թ.

N 29-Ն հրամանի

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                                   |ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ|

|______________________________________________________|______________|

|1. |Ընդհանուր նշանակության նախադպրոցական              |              |

|   |հաստատություններում (մանկապարտեզներում, որտեղ     |              |

|   |իրականացվում են նախադպրոցական կրթական ծրագրեր և   |              |

|   |ապահովվում է երեխաների խնամքը)                    |              |

|   |մինչև  1 տարեկան                                  |10-15         |

|   |1-ից 3 տարեկան                                    |15-20         |

|   |3-ից 6 տարեկան                                    |25-30         |

|___|__________________________________________________|______________|

|2. |Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  |              |

|   |(ֆիզիկական և  հոգեկան զարգացման շտկողական         |              |

|   |աշխատանքների կարիք ունեցող) երեխաների թվի         |              |

|   |ծանրաբեռնվածության առավելագույն խտությունը        |              |

|   |սահմանվում է`                                     |              |

|   |մինչև  1 տարեկան                                  |1 երեխա       |

|   |1-ից 3 տարեկան                                    |մինչև  2 երեխա|

|   |3-ից 6 տարեկան                                    |մինչև  3 երեխա|

|___|__________________________________________________|______________|

|3. |Թույլատրվում է ազգային փոքրամասնության երեխաներով |8-10          |

|   |խմբերի գործարկումը թերկոմպլեկտավորված համակազմի   |              |

|   |խտությամբ:                                        |              |

._____________________________________________________________________.

 

4. Ելնելով տեղական պայմաններից և առանձնահատկություններից, հիմնադրի կողմից կարող են սահմանվել երաշխավորվածից ցածր խտությամբ խմբեր` հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում:

5. Թույլատրվում է սահմանամերձ գոտում, գյուղական, բարձրադիր և հեռավոր վայրերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խմբերի համալրման կարգում կիրառել տարբերակված մոտեցում` ելնելով բնակչության պահանջարկի հաշվարկից և համայնքի բյուջեի հնարավորություններից:»:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հրամանի բնօրինակում հավելված 1-ի աղյուսակում

«13.» կետը բաց է թողնված

 

 

pin
Մշակույթի նախարարություն
16.11.2017
N 1318-Ն
Հրաման