Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 15 Ո ...

 

 

040.0046.030200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2000 թվականի N 47

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի`

ա) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` չորս և ավելի երեխա ծնած ու նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամելու, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամելու մասին և նշված երեխաների ծննդյան վկայականների պատճենները».

բ) 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` կերակրողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին, ինչպես նաև նրանց ծննդյան վկայականների կամ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները».

գ) 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից կերակրողի` ութ տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով զբաղված անձանց չաշխատելու մասին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2000
N 47
Որոշում