040.1231.111017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1231-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 842-Ն որոշման պահանջները կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Պարզ լճի փողոցում ուսումնամեթոդական կենտրոնների և հանգստի գոտիների կառուցման և միջպետական Մ4 մայրուղուց կենտրոնները կապող տրանսպորտային ճանապարհը կառուցելու համար ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2017 թվականին հատկացնել 23633.3 հազ. դրամ, որից`
1) անշարժ գույքի (տարածքի) օտարման դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման համար` 23577.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 5.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 15.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 1.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ծառայությունների մատուցման համար` 35.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
i
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում