100.0031.160617
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 հունիսի 2017 թվականի N 31-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) Հավելվածի 35-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է`
ա. առաջին այցի ժամանակ բոլոր հղիներին` անկախ ռիսկի գործոններից,
բ. կրկնակի հետազոտություն հղիության 30-րդ շաբաթական ժամկետում` առավել վտանգի ենթարկվող խմբերի (ԱՎԵԽ) ներկայացուցիչ հանդիսացող (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ), ԱՎԵԽ-ներին պատկանող զուգընկերներ և ՄԻԱՎ վարակ ախտորոշումով զուգընկերներ ունեցող հղիներին,
գ. նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և խորհրդատվությունն անցկացվում են ծննդօգնության ծառայություն դիմելիս, իսկ դրա անհնարինության դեպքում` հետծննդյան շրջանում հնարավորին վաղ ժամկետում:»: