041.0248.130317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2017 թվականի N 248-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունիսի 8-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ք. Բեգլարյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
2. Որոշման հավելվածի «տրանսպորտի և կապի», «քաղաքաշինության նախարարություն», «տարածքային կառավարման», «էկոնոմիկայի» և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը փոխարինել համապատասխանաբար «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների», «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե», «տարածքային կառավարման և զարգացման», «տնտեսական զարգացման և ներդրումների» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-ԻՆ