103.1392.110117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 01 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10317003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 դեկտեմբերի 2016 թվականի N 1392-Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի`
1) «Մաս 1. Դասակարգիչ» և «Մաս 2. Պարզաբանումներ» մասերի «G (ՋԻ) Մեծածախ և մանրածախ առևտուր. Ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» բաժնի «47. Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից» հատվածի «47.3 Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում» խմբի «47.30 Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում» դասի «47.30.2 Ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուր գազալցման կայաններում» ենթադասում «47.30.2 Ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուր գազալցման կայաններում» նախադասությունը փոխարինել «47.30.2 Ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազօլինի մանրածախ առևտուր գազալցման կայաններում» նախադասությամբ:
i
2) «Մաս 3. Այբբենական առարկայացանկ» և «Մաս 4. Անցումային աղյուսակ» մասերում «47.30.2 Ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուր գազալցման կայաններում» նախադասությունը փոխարինել «47.30.2 Ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազօլինի մանրածախ առևտուր գազալցման կայաններում» նախադասությամբ: