103.1259.011216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 12 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10316406
Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի հետ
ստորագրություն
30.11.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 նոյեմբերի 2016 թվականի N 1259-Ն
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 1259-Ն հրամանի
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է` որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական հատկությունների, բնակլիմայական գործոնների ազդեցության և տեղափոխման ու պահպանման համար օգտագործվող տեխնիկական միջոցների անկատարության հետևանք է:
1.2 Փաստացի (բնական) կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
1.3 Փաստացի (բնական) կորուստների նորմերում ներառված չեն կորուստներ, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման աշխատանքների հետևանքով (բոլոր տեսակի), վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
1.4 Փաստացի (բնական) կորուստների հաշվարկն իրականացվում է սահմանված նորմերին համապատասխան, դրանք համադրելով մնացորդային նավթամթերքի փաստացի զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի քիչ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը:
1.5 Նավթամթերքների դասերը սահմանվում են 4 կետով:
2. Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի չափերը
1.6 Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով: Կորստի նորմերը սահմանվում են ելնելով տեղափոխման եղանակից` հաշվի առնելով տեղափոխման, տրանզիտային պահման, բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
1.7 Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը հաշվարկվում է Աղյուսակ 1-ով ներկայացված տրանսպորտային միջոցների դրույքաչափերի հանրագումարի չափով:
Աղյուսակ 1.
(%-ով բեռի զանգվածից)
._________________________________________________.
|Նավթամթերքի |Ավտոմոբիլային|Երկաթուղային|Ջրային |
|դաս |տրանսպորտ |տրանսպորտ |տրանսպորտ|
|____________|_____________|____________|_________|
|1, 2, 3 | 0.25 | 0.50 | 0.50 |
|4, 5 | 0.25 | 0.50 | 0.75 |
|6 | 0.25 | 0.40 | 0.50 |
._________________________________________________.
3. Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում փաստացի (բնական) կորստի չափերը
1.8 Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 2-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:
1.9 Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
1.10 Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
Աղյուսակ 2.
(%-ով բեռի զանգվածից)
.____________________________________.
|Նավթամթերքի դաս|Վերգետնյա|Ստորգետնյա|
|_______________|_________|__________|
|1, 2, 3 | 0.10 | 0.09 |
|_______________|_________|__________|
|4, 5, 6 | 0.03 | 0.03 |
.____________________________________.
4. Նավթամթերքների դասակարգումը
.____________________________________________________________________.
|Դաս| Նավթամթերքի տեսակները |
|___|________________________________________________________________|
|1 |Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների. |
| |ՈՒղղակի թորված բենզին. |
| |Գազի կայուն կոնդենսատ. |
| |Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից). |
|___|________________________________________________________________|
|2 |Նավթային լուծիչներ բոլոր տեսակների` +50 oC-ից մինչև +100 oC |
| |եռման ջերմաստիճանով |
| |Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների |
| |Տեխնիկական իզոոկտան |
| |Նորմալ հեպտան |
| |Նավթային բենզոլ |
| |Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի |
| |Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2 |
|___|________________________________________________________________|
|3 |Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +100 oC-ից բարձր եռման |
| |ջերմաստիճանով |
| |Ռեակտիվ շարժիչների վառելիք +100 oC-ից մինչև +150 oC եռման |
| |ջերմաստիճանով, բացառությամբ T-2 |
| |Նավթային սոլվենտ |
| |Տեխնիկական կերոսին |
| |Լիգրոյին |
| |Նավթային քսիլոլ |
| |Նավթային տոլուոլ |
| |Էթիլբենզոլ տեխնիկական |
|___|________________________________________________________________|
|4 |Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների |
| |Դիզելային և նավային վառելիքներ մինուս 10 oC-ից ցածր պղտորման |
| |(սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
| |Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +150 oC-ից բարձր եռման ջերմաստիճանով |
| |Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական |
|___|________________________________________________________________|
|5 |Դիզելային և նավային վառելիքներ մինուս 10 oC-ից բարձր պղտորման |
| |(սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
| |Վառարանային վառելիք կենցաղային |
| |Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
|___|________________________________________________________________|
|6 |Բոլոր տեսակի մազութներ |
| |Քսայուղեր բոլոր տեսակի |
| |Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում |
| |Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի |
.____________________________________________________________________.