050.0162.251016
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 162-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբի վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության շրջանակը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.19-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագրում «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ» բառերով:
i
2. Որոշման առաջին կետում «վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական խմբերի» բառերը:
3. Որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
i
1) Կանոնակարգի վերնագրում «վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական խմբերի» բառերը,
i
2) Կանոնակարգի 1-ին կետում «տեղեկությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական խմբերի վերաբերյալ տեղեկությունների» բառերը,
i
3) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 29-ից 31-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«29) Ֆինանսական խումբ` «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով Կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խումբ:
30) Ֆինանսական խմբի պատասխանատու անձ` ըստ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի:
31) Ֆինանսական խմբի կազմ` ֆինանսական խմբի բոլոր անդամների համախումբ:»,
i
4) Կանոնակարգի 17-րդ կետում`
ա. 3-րդ ենթակետում «ընդգրկված է որևէ խմբի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ֆինանսական խմբի)» բառերը,
բ. լրացնել 3.1) ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«3.1) Ֆինանսական խմբի պատասխանատու անձն իր ինտերնետային կայքում հրապարակում է ֆինանսական խմբի կազմը և կառուցվածքը` համաձայն սույն կանոնակարգի հավելված 19-ով սահմանված գծապատկերի, ինչպես նաև ներկայացնում հղում ֆինանսական խմբի անդամների պաշտոնական ինտերնետային կայքի գլխավոր էջերին:»,
գ. 8-րդ ենթակետը լրացնել «ե» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«ե. ֆինանսական խմբի պատասխանատու անձի ինտերնետային կայքում` ֆինանսական խմբի անդամների ուղղակի ու անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն (կարող են ներկայացվել հղումներ ֆինանսական խմբի անդամների ինտերնետային կայքերի տվյալ տեղեկություններին), այդ թվում` ֆինանսական խմբի իրական (վերջնական) շահառուների մասին տեղեկատվություն:»,
i
5) Կանոնակարգը լրացնել Հավելված 19-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 27-ի
թիվ 162-Ն որոշմամբ
Հավելված 19
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի