(ուժը կորցրել է 12.11.2018 թիվ 62-Ն որոշում)
i
603.0014.300916
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 09 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 14-Ն
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թ. հուլիսի 9-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 14-Ն որոշման
ՁԵՎ 1-ավտո
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
20 թ. ___________
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04.04.2000թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է _____________________________________________________ |
| (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) |
|Գտնվելու վայրը __________________________________ I___I___I___I___I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
| |
|Մարզը __________________________________________________ I____I____I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Համայնքը/Վարչական շրջանը _______________________________ I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________ |
|_________________________________________________ I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
|համարը |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ) _______________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
.______________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Հաշ- |
| |համարը|միավորը |վետու |
| | | |ամսվա |
| | | |ծավալը|
|_______________________________________|______|________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|________|______|
|Փոխադրվել են բեռներ, ընդամենը |110 |հազար |տոննա |
|_______________________________________|______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության |111 |-»- | |
|տեսակների ներքաղաքային | | | |
|_______________________________________|______|________|______|
|ներմարզային |112 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|միջմարզային |113 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|միջպետական |114 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|որից` Եվրասիական տնտեսական միության |114.1 |-»- | |
|երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ) | | | |
|_______________________________________|______|________|______|
|Բեռնաշրջանառություն, ընդամենը |120 |հազար | |
| | |տոննա-կմ| |
|_______________________________________|______|________|______|
|այդ թվում` ըստ հաղորդակցության |121 |-»- | |
|տեսակների ներքաղաքային | | | |
|_______________________________________|______|________|______|
|ներմարզային |122 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|միջմարզային |123 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|միջպետական |124 |-»- | |
|_______________________________________|______|________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |124.1 |-»- | |
.______________________________________________________________.
2. ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
.________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Հաշ- |
| |համարը|միավորը |վետու |
| | | |ամսվա |
| | | |ծավալը|
|_______________________________________|______|__________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|__________|______|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |210 |հազար | |
| | |ուղևոր | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային |211 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |212 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |213 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |214 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |214.1 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը|220 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային |221 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |222 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |223 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |224 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |224.1 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը |230 |հազար | |
| | |ուղևոր-կմ | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային |231 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |232 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |233 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |234 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |234.1 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը|240 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային |241 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |242 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |243 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |244 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |244.1 |-»- | |
.________________________________________________________________.
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը
.________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Հաշ- |
| |համարը|միավորը |վետու |
| | | |ամսվա |
| | | |ծավալը|
|_______________________________________|______|__________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|_______________________________________|______|__________|______|
|Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |310 |հազար | |
| | |ուղևոր | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների | | | |
|ներքաղաքային |311 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |312 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |313 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |314 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |314.1 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|ՈՒղևորաշրջանառություն, ընդամենը |320 |հազար | |
|(հաշվարկվում է վճարովի վազքով) | |ուղևոր-կմ | |
|_______________________________________|______|__________|______|
|այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |321 |-»- | |
|ներքաղաքային | | | |
|_______________________________________|______|__________|______|
|ներմարզային |322 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջմարզային |323 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|միջպետական |324 |-»- | |
|_______________________________________|______|__________|______|
|որից` ԵԱՏՄ երկրներ |324.1 |-»- | |
.________________________________________________________________.
4. Ֆինանսական ցուցանիշները (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշ |Տողի |Չափի |Ընդա- |այդ թվում` ըստ |
| |հա- |միավորը |մենը |հաղորդակցության տեսակների|
| |մարը | |հաշ- |_________________________|
| | | |վետու |ներ- |ներ- |միջ- |միջ- |
| | | |ամսում|քաղա-|մար- |մար- |պետական|
| | | | |քային|զային|զային| |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|Բեռնափոխադրումներից| | | x | x | x | x | x |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|հասույթ |410 |հազար դրամ| | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ծախսեր |411 |-»- | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ՈՒղևորափոխադրում- | | | x | x | x | x | x |
|ներից | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|հասույթ |420 |հազար դրամ| | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ծախսեր |421 |-»- | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|որից` միկրո- | | | x | x | x | x | x |
|ավտոբուսներով | | | | | | | |
|ուղևորափոխադրում- | | | | | | | |
|ներից | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|հասույթ |430 |հազար դրամ| | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ծախսեր |431 |-»- | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|Թեթև մարդատար | | | x | x | x | x | x |
|տաքսիներով | | | | | | | |
|ուղևորափոխա- | | | | | | | |
|դրումներից | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|հասույթ |440 |հազար դրամ| | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ծախսեր |441 |-»- | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|Օժանդակ և |450 |հազար դրամ| | x | x | x | x |
|լրացուցիչ ավտո- | | | | | | | |
|տրանսպորտային | | | | | | | |
|գործունեությունից | | | | | | | |
|ստացված հասույթը, | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|այդ թվում` բեռների |451 |-»- | | x | x | x | x |
|բեռնման և | | | | | | | |
|բեռնաթափման | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|բեռների պահման և |452 |-»- | | x | x | x | x |
|պահեստավորման | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|ավտոկայարանների և |453 |-»- | | x | x | x | x |
|ավտոկայանների | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|մաքսային |454 |-»- | | x | x | x | x |
|միջնորդային | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|երթակարգավարական |455 |-»- | | x | x | x | x |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|մաքսային |456 |-»- | | | | | |
|տերմինալների | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|այլ |457 |-»- | | x | x | x | x |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|Այլ գործունեու- |460 |հազար դրամ| | x | x | x | x |
|թյունից ստացված | | | | | | | |
|հասույթը | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
|որից` նշել | | | x | x | x | x | x |
|գործունեության | | | | | | | |
|տեսակը | | | | | | | |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
| |461 |-»- | | x | x | x | x |
|___________________|_____|__________|______|_____|_____|_____|_______|
| |462 |-»- | | x | x | x | x |
._____________________________________________________________________.
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը
._____________________________________________________________________.
| |Տողի |Չափի |Ընդա- |որից`|այդ թվում` ըստ |
| |հա- |միավորը|մենը |աշխա-|հաղորդակցության տեսակների|
| |մարը | |հաշ- |տան- |(510-540 տողերը ըստ 2-րդ |
| | | |վետու |քում |սյունակի, 550-580 տողերը |
| | | |ամսում| |ըստ 1-ին սյունակի) |
| | | | | |_________________________|
| | | | | |ներ- |ներ- |միջ- |միջ- |
| | | | | |քաղա-|մար- |մար- |պետական|
| | | | | |քային|զային|զային| |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Բեռնատար |510 |միավոր | | | x | x | x | x |
|ավտոմեքենաներ | | | | | | | | |
|(ներառյալ | | | | | | | | |
|հատուկ բեռնատար | | | | | | | | |
|ավտոմեքենաներ) | | | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Ավտոբուսներ |520 |-»- | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Միկրոավտոբուսներ|530 |-»- | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Թեթև մարդատար |540 |-»- | | | x | x | x | x |
|տաքսիներ | | | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Բեռնատար |550 |-»- | | x | | | | |
|ավտոմեքենաների | | | | | | | | |
|կատարած երթերը | | | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Ավտոբուսների |560 |-»- | | x | | | | |
|կատարած երթերը | | | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Միկրոավտոբուս- |570 |-»- | | x | | | | |
|ների կատարած | | | | | | | | |
|երթերը | | | | | | | | |
|________________|_____|_______|______|_____|_____|_____|_____|_______|
|Թեթև մարդատար |580 |-»- | | x | | | | |
|տաքսիների | | | | | | | | |
|պատվերների | | | | | | | | |
|քանակը | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին ամսական թվաքանակը,
ընդամենը (610) ______ մարդ
այդ թվում`
բեռնափոխադրումներով զբաղվող (611) ______ մարդ
ուղևորափոխադրումներով զբաղվող
(ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) (612) ______ մարդ
թեթև մարդատար տաքսիներով (613) ______ մարդ
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային
գործունեությամբ զբաղվող (614) ______ մարդ
այլ գործունեությամբ զբաղվող (615) ______ մարդ
Ղեկավար ____________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ____________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»_________20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 22-ի
թիվ 14-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
ա. երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.
բ. շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), ՈՒղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների, շասսիի վրա ֆուրգոնների, աղբատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) ՈՒղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) ՈՒղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.
բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 =300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300 + 500 + 180): (15 + 20 + 6) = 980: 41 = 23.9 կմ:
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
գ. ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
դ. միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Մաքսային միջնորդային (բրոքերային) (տող 454)` մաքսային բրոքերների ծառայությունն է տրանսպորտում, որը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված անձն է, որը գործում է օրենքով սահմանված կարգով ապրանքներ փոխադրող անձանց հանձնարարությամբ` իր անունից:
Բրոքերային ծառայությունները ներառում են մաքսային պահեստներից բեռների ստացման պատվիրատուի հասցեով, բեռների առաքման մաքսատուրքերի ձևակերպում, սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ:
5) Երթակարգավարական (տող 455)` տրանսպորտի երթևեկությունը որևէ կենտրոնական կետից կարգավորման ծառայություններ:
6) Մաքսային տերմինալների (տող 456)` ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիների, ժամանակավոր պահպանման պահեստի, սառնարանային պահեստների, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռքի, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածքի, գրասենյակային տարածքների, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգերը և այլ:
7) Այլ ծառայություններ (տող 457)` այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառված չեն նշված խմբավորումներում:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: