040.0472.120516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2016 թվականի N 472-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 13-րդ կետի «ա» ենթակետից հանել «կազմակերպական-իրավական ձևը» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «ժա» ենթակետը,
գ. N 1 ձևից հանել «(կազմակերպական-իրավական ձևը)» բառերը,
i
դ. NN 1, 2 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» նշագրումը.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 26-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 5-ի
N 472-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 28-ի
N 2071-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍԵՐԻԱ Ա N 000
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________
_______________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը _________________________________________
_______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ______________________________________
_______________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար ___________________ _________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է _____ _____________ 20 թ.
Կ.Տ.»: