Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐ ...

13.09.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.1999  -ից մինչեւ   13.09.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 13.09.01 թիվ 667 որոշում)

i

041.0704.181199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1999 թվականի թիվ 704

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 և օգոստոսի 17-ի N 492 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը` Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 2000 թվականի մայիսի 25-ը` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա».

բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ».

i

գ) որոշման 5-րդ կետում «1998 թվականի պետական բյուջեից» բառերը փոխարինել «1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից» բառերով:

i

2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 175 և 1998 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 492 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ

 

ԿԱԶՄ

կառավարական հանձնաժողովի

 

Խ. Հարությունյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարար

(հանձնաժողովի նախագահ)

    Ս. Բալոյան         - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Կ. Միքայելյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ս. Թովմասյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Ջանջուղազյան    - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

    Ս. Օհանյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                         բնական ռեսուրսների վարչության պետ

    Վ. Տերտերյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                         կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության

                         պետ

    Հ. Կարապետյան      - Արագածոտնի մարզպետ

    Հ. Աբրահամյան      - Արարատի մարզպետ

    Ա. Հերոյան         - Արմավիրի մարզպետ

    Վ. Հակոբյան        - Գեղարքունիքի մարզպետ

    Հ. Քոչինյան        - Լոռու մարզպետ

    Ս. Ստեփանյան       - Կոտայքի մարզպետ

    Ֆ. Փիրումյան       - Շիրակի մարզպետ

    Ռ. Նավասարդյան     - Սյունիքի մարզպետ

    Պ. Մանուկյան       - Վայոց ձորի մարզպետ

    Ա. Ղուլարյան       - Տավուշի մարզպետ

    Հ Վարդանյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                         «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն

    Ֆ. Ղազարյան        - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

    Գ. Ավետյան         - ՀՀ քաղաքաշինության նախարարության

                         «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության

                          ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ

    Կ. Ամյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                         կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության

                         գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.11.1999
N 704
Որոշում