106.0010.240216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10616068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
22 հունվարի 2016 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի`
1. «Սոյա» բաժնում`
«Ամֆոր» տողից հետո լրացնել «Գամմա» տողով.
2. «Գետնանուշ» բաժնում`
«Կրասնոդարեց 13» տողից առաջ լրացնել «Լիա» տողով.
3. «Կարտոֆիլ» բաժնում`
1) «Գալա» տողից հետո լրացնել «Գալատա» տողով.
2) «Մարանկա» տողից հետո լրացնել «Մարտինա» տողով.
3) «Վիրգո» տողից հետո լրացնել «Վոլումիա» տողով.
4. «Պոմիդոր» բաժնում`
1) «Զուրաբ» տողից հետո լրացնել «Էլիպս F1» տողով.
2) «Դեղնակտուց» տողից հետո լրացնել «Եվա» տողով.
3) «Ռեդչիֆ» տողից հետո լրացնել «Ռենեսանս» տողով.
4) «Վերեդ» տողից հետո լրացնել «Փարվանա 452» տողով.
5. «Սմբուկ» բաժնում`
«Վալենտինա» տողից հետո լրացնել «Վարդերես» տողով.
6. «Սեխ» բաժնում`
«Գովական» տողից հետո լրացնել «Ոսկե գունդ» տողով.
7. «Դդմիկ» բաժնում`
«Էսկանդերանի» տողից հետո լրացնել «Զարթոնք» տողով.
8. Բրոկկոլի բաժնից հետո լրացնել նոր բաժիններ` հետևյալ բովանդակությամբ.
«Կաղամբագոնգեղ-կոլռաբի
B. o. varietas gongyloides L. (B.o.var. caulorapa Pasq.)
Շանթ.
Հազար
Lactuca sativa
Կանաչ գանգուր.
Մանուշակ».
9. «Խնձորենի» բաժնում`
«Ռենետ Սիմիրենկո» տողից հետո լրացնել «Սիմա» տողով: