050.0264.250116
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
25 հունվարի 2016 թ.
պետական գրանցման թիվ 05016024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2015 թվականի թիվ 264-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնակարգ 15-ի 16-րդ կետում.
ա. 1-ին ենթակետում «իրականացված բոլոր գործառնությունները» բառերը փոխարինել «ֆինանսական բոլոր փոխհարաբերությունները» բառերով,
բ. 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 2.1 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Հաշվետվության մեջ լրացվող արտարժույթով արտահայտված բոլոր գումարները (բացառությամբ` I աղյուսակի «Կապիտալի արժեթղթեր» բաժնի «Պասիվ» մասում լրացվող տվյալների) վերածվում են դրամի` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ համապատասխան արժույթի գործող հաշվարկային փոխարժեքով կամ հաշվարկային փոխարժեքի միջոցով հաշվարկված քրոս-կուրսով:»,
գ. 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
դ. 6-րդ ենթակետում «(մայր գումարների)» բառերից հետո լրացնել «և դրանց հետ կապված ստացվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային» բառերը,
ե. 8-րդ ենթակետում «Տվյալները լրացվում են աճողական կարգով` տարեսկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները» բառերից հետո լրացնել «` անկախ այն բանից, թե պարտքային գործիքը, վարկը կամ ավանդը գործում է, թե` ոչ հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ» բառերը,
զ. 10-րդ ենթակետից հանել «` թողնելով նախորդ ժամանակաշրջանի համապատասխան տողերը դատարկ» բառերը,
է. 19-րդ ենթակետում.
է1. «ածանցյալ գործիքների» բառերից հետո լրացնել «զուտ» բառը,
է2. «նվազումը» բառը փոխարինել «բացասական մնացորդն» բառերով,
է3. «աճը» բառը փոխարինել «դրական մնացորդը» բառերով,
ը. 20-րդ ենթակետի առաջին նախադասությունից հանել «տվյալներ» բառը,
թ. 22-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում` լրացվում են պահանջների և պարտավորությունների միայն ժամկետանց մասը:»,
ժ. 26-րդ ենթակետում ««Պասիվ» մասի վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Ավանդներ/փոխառություններ» բաժնում արտացոլված փոխառությունների վերաբերյալ» բառերը,
ժա. 27-րդ ենթակետում «գրանցման երկիրը» բառերը փոխարինել «գրանցման երկրի Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը (ISՕ կոդը)» բառերով,
ժբ. 28-րդ ենթակետի ե. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. Տ-ն ներառում է ֆիզիկական անձանց և տնային տնտեսությունները:»,
ժգ. 28-րդ ենթակետի ե. ենթակետից հետո լրացնել նոր` զ. ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«զ. Եթե Ֆ-ն, Մ-ն, Պ-ն, Ի-ն կամ Տ-ն տվյալ վարկային կազմակերպության համար հանդիսանում է ուղղակի ներդրող կամ նույն խմբի մեջ մտնող սուբյեկտ (ուղղակի ներդրողի և նույն խմբի մեջ մտնող սուբյեկտների մանրամասն սահմանումները Հավելված 18.1-ում), ապա համապատասխան տառերը գրվում են շտրիխներով (Ֆ՛, Մ՛, Պ՛, Ի՛ կամ Տ՛):»,
ժդ. 29-րդ ենթակետում «օվերդրաֆտ» բառից հետո լրացնել «, փոխառություն» բառը,
ժե. 38-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում` տոկոսագումարներն արտացոլվում են համախառն հիմքով` առանց շահութահարկի զտման:»,
ժզ. 41-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Բոլոր բաժինները լրացվում են համապատասխան ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ անվանական գումարների (մայր գումարների) և դրանց հետ կապված ստացվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային մնացորդների հիման վրա:»,
ժէ. 45-րդ ենթակետից հանել «(չի վերաբերվում հաշվեգրված տոկոսներին, որոնք ներառվում են յուրաքանչյուր գործիքի հետ մեկտեղ)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: