322.0288.231115
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 11 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32215454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
12 նոյեմբերի 2015 թվականի N 288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշման պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2005 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռները կազմելու մասին հրահանգները հաստատելու մասին» N 143-Ն հրամանի 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի «Համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու մասին» հրահանգի IV բաժնի տեքստից հանել «Հողերի ընթացիկ հաշվառման, գործերի վարման պատասխանատվությունը համայնքի ղեկավարի հրամանով դրվում է համայնքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի վրա, որը պատասխանատվություն կկրի հողերի ընթացիկ հաշվառման, դրանցում ընդգրկված տվյալների ճշտության, հերթապահ կադաստրային քարտեզների վարման համար:» բառերը:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ գյուղատնտեսության նախարար
արտակարգ իրավիճակների պրն Ս. Կարապետյան
նախարար պրն Ա. Երիցյան
Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ քաղաքաշինության նախարար ՀՀ բնապահպանության նախարար
պրն Ն. Սարգսյան պրն Ա. Գրիգորյան
Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ մշակույթի նախարար ՀՀ ազգային վիճակագրական
տիկին Հ. Պողոսյան ծառայության նախագահ
պրն Ս. Մնացականյան
Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահ
պրն Մ. Սարգսյան
12.11.2015 թ. N 288-Ն հրաման