Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«4» սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 10

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`

կարգի 3-րդ բաժնի 1-ին կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը հաշվարկվում է առանձին-առանձին` ըստ ձեռքբերման ժամանակաշրջանի`

մինչև 1995 թվաականի հունվարի 1-ը ձեռք բերած հիմնական միջոցները, տեղակայման ենթակա սարքավորումները և անավարտ շինարարության օբյեկտները գնահատվում են հետևյալ բանաձևով.

    Հգա = Հա x Շ / Շճ     եթե Շ > Շճ

Շ = Շ1 + Շ2 +... + Շn / n x Հա

որտեղ`

Հգա-ն հիմնական միջոցների գնահատված արժեքն է,

n-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակների թիվն է,

Շճ-ն ճյուղային շահութաբերության գործակիցն է,

(Շ1 + Շn)-ն 1994 թվականից մինչև գնահատման պահն ընկած ժամանակաշրջանում կիսամյակային շահույթների գումարն է,

Հա-ն հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն է 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ,

եթե Շ < շճ,="" ապա="" հիմնական="" միջոցների="" արժեքը="" մնում="" է="">

1995 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքը որոշվում է հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված արժեքով:

Մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքի համար կիրառվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահույթը, իսկ հոկտեմբերի 1-ից հետո` նաև տվյալ տարվա առաջին կիսամյակի շահույթը:

/փոփ. 08.02.96 թիվ 34 որոշում/

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1995
N 10
Որոշում