«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 399 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 399 որոշմամբ սահմանված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) ցանկի «ՀՀ կապի նախարարություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ռադիոֆիկացում» պետական ձեռնարկություն
«Հատուկ կապ» պետական ձեռնարկություն
«Ռադիո» պետական ձեռնարկություն
«Հայփոստ» պետական ձեռնարկություն
«Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» պետական ձեռնարկություն.
բ) ցանկի «ՀՀ արդյունաբերության նախարարություն» բաժինը լրացնել «Նեյտրոն» պետական ձեռնարկություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 20-ից: