«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
20 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 588 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» թիվ 588 որոշման հավելվածը`
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ» բառերից հետո լրացնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 20-ից: